https://arm.sputniknews.ru/20260429/anhnar-e-teragnahatel-atsneri-karevvorutjuny-inch-hetevutjunner-karvogh-e-anel-hh-zun-101545306.html
Անհնար է թերագնահատել ԱԹՍ–ների կարևորությունը. ի՞նչ հետևություններ կարող է անել ՀՀ ԶՈւ–ն
Անհնար է թերագնահատել ԱԹՍ–ների կարևորությունը. ի՞նչ հետևություններ կարող է անել ՀՀ ԶՈւ–ն
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի մասնագետը ուշադրություն է հրավիրում մի քանի կարևոր հանգամանքի վրա։ 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T17:27+0400
2026-04-29T17:27+0400
2026-04-29T17:54+0400
տեսանյութեր
տեսանյութ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
հհ պաշտպանության նախարարություն (պն)
մաքսիմ կոնդրատև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101540835_0:0:1921:1080_1920x0_80_0_0_c6a85371b38070a4b5d4e8222bc1d8a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցի փորձագետ Մաքսիմ Կոնդրատևը կարծում է, որ ՀՀ ԶՈւ–ն պետք է ուշադրություն դարձնի դրոնների կիրառման հստակ ենթակառուցվածքի ստեղծման վրա:Վերջին հարյուրամյակի ընթացքում անօդաչու սարքերը առանցքային կերպով վերափոխել են ռազմական գործը: Դրանք էապես փոխում են ժամանակակից հակամարտությունների բնույթը և նոր մարտահրավերներ են ձևավորում ռազմական գիտության համար։Նրա կարծիքով` ևս մեկ կարևոր հանգամանք է հավանական հակառակորդի դրոններին հակազդելու կարողությունների զարգացումը։ Փորձագետի խոսքով` այս առումով Հայաստանը «սովորելու բան ունի» այլ երկրների, մասնավորապես` Ռուսաստանի և Ուկրաինայի կուտակած փորձից: Երկու երկրներն էլ մարտական գործողությունների սկզբում դրոնների կիրառման առումով բազմաթիվ տեխնոլոգիական սխալներ են թույլ տվել, բայց հիմա հսկայական փորձ ունեն կուտակած։Ընդ որում, Կոնդրատևը սխալ է համարում մեծ անօդաչու համալիրների գնման մարտավարությունը՝ այն, ինչ հիմա անում են Թուրքիան և Ադրբեջանը համատեղ: Հիմա շատ ավելի արդյունավետ են կամիկաձե դրոնները՝ ինչպես, օրինակ, իրանական «Շահեդները», որոնք Թեհրանն ակտիվորեն կիրառել է վերջին էսկալացիայի ընթացքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101540835_173:0:1613:1080_1920x0_80_0_0_06990692f195cbe5eaca674bfbd6130b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հհ պաշտպանության նախարարություն (պն), видео, մաքսիմ կոնդրատև
տեսանյութեր, տեսանյութ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հհ պաշտպանության նախարարություն (պն), видео, մաքսիմ կոնդրատև
Անհնար է թերագնահատել ԱԹՍ–ների կարևորությունը. ի՞նչ հետևություններ կարող է անել ՀՀ ԶՈւ–ն
17:27 29.04.2026 (Թարմացված է: 17:54 29.04.2026) Ռուսաստանցի մասնագետը ուշադրություն է հրավիրում մի քանի կարևոր հանգամանքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցի փորձագետ Մաքսիմ Կոնդրատևը կարծում է, որ ՀՀ ԶՈւ–ն պետք է ուշադրություն դարձնի դրոնների կիրառման հստակ ենթակառուցվածքի ստեղծման վրա:
Վերջին հարյուրամյակի ընթացքում անօդաչու սարքերը առանցքային կերպով վերափոխել են ռազմական գործը: Դրանք էապես փոխում են ժամանակակից հակամարտությունների բնույթը և նոր մարտահրավերներ են ձևավորում ռազմական գիտության համար։
«Ես ուշադրություն կդարձնեի նեղ մասնագետների պատրաստման և ամբողջ ենթակառուցվածքի ստեղծման անհրաժեշտության վրա։ Սա կարևոր է առաջին հերթին: ԱՄՆ-ից կամ այլ երկրներից անօդաչու թռչող սարքեր գնելը քիչ է: Պետք են բարձրորակ կադրեր, որոնք կօգտագործեն դա»,–
Sputnik Արմենիայի միացմամբ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասաց Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոսը։
Նրա կարծիքով` ևս մեկ կարևոր հանգամանք է հավանական հակառակորդի դրոններին հակազդելու կարողությունների զարգացումը։ Փորձագետի խոսքով` այս առումով Հայաստանը «սովորելու բան ունի» այլ երկրների, մասնավորապես` Ռուսաստանի և Ուկրաինայի կուտակած փորձից: Երկու երկրներն էլ մարտական գործողությունների սկզբում դրոնների կիրառման առումով բազմաթիվ տեխնոլոգիական սխալներ են թույլ տվել, բայց հիմա հսկայական փորձ ունեն կուտակած։
Ընդ որում, Կոնդրատևը սխալ է համարում մեծ անօդաչու համալիրների գնման մարտավարությունը՝ այն, ինչ հիմա անում են Թուրքիան և Ադրբեջանը համատեղ: Հիմա շատ ավելի արդյունավետ են կամիկաձե դրոնները՝ ինչպես, օրինակ, իրանական «Շահեդները», որոնք Թեհրանն ակտիվորեն կիրառել է վերջին էսկալացիայի ընթացքում։