https://arm.sputniknews.ru/20260428/hajaqven-evrvopakan-8-rd-gagatnazhvoghvovy-hetadzgelu-kvochvov-dimel-e-emin-101494057.html
«ՀայաՔվեն» Եվրոպական 8–րդ գագաթնաժողովը հետաձգելու կոչով դիմել է ԵՄ–ին
«ՀայաՔվեն» Եվրոպական 8–րդ գագաթնաժողովը հետաձգելու կոչով դիմել է ԵՄ–ին
Sputnik Արմենիա
«ՀայաՔվեի» պնդմամբ՝ գործող իշխանության ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ կարող է վտանգել երկրի ռազմավարական խոցելիությունը։ 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T14:16+0400
2026-04-28T14:16+0400
2026-04-28T14:22+0400
հայաստան
«հայաքվե»
եվրամիություն
նամակ
գագաթնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_0:84:1600:984_1920x0_80_0_0_d21aa0fe32f29b686dfacadd52f6de44.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը նամակ-կոչով դիմել է Եվրոպական միության անդամ պետություններին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և հետաձգելու այն։ Այս մասին տեղեկանում ենք «ՀայաՔվեի» ֆեյսբուքյան էջից։«ՀայաՔվեն» ընդգծել է` ՀՀ–ն այս պահին գտնվում է խոր ներքին բևեռացման և լուրջ արտաքին անվտանգային մարտահրավերների առջև, հետևաբար միջազգային դերակատարները պետք է խուսափեն ներքին քաղաքական հավասարակշռության պահպանմանն ուղիղ ներգործությունից։ «ՀայաՔվեի» պնդմամբ՝ գործող իշխանության ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ կարող է վտանգել երկրի ռազմավարական խոցելիությունը, հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումների համատեքստում։Քաղաքացիական միավորումը նաև կոչ է արել դիտարկել մայիսի 4-ին նախատեսված գագաթնաժողովին մասնակցելը հետաձգելու հնարավորությունը։ Առաջարկել են գագաթնաժողովը կազմակերպել և դրան մասնակցել խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն ձևավորված կլինի նորընտիր խորհրդարան։Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:Ի՞նչ հնարավոր հետևանքներ կունենա Զելենսկու հնարավոր այցը ՀՀ․ պարզաբանել է քաղաքագետը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5cd9ae0f2c7a1e16cd209e4e0274765a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «հայաքվե», եվրամիություն, նամակ, գագաթնաժողով
հայաստան, «հայաքվե», եվրամիություն, նամակ, գագաթնաժողով
«ՀայաՔվեն» Եվրոպական 8–րդ գագաթնաժողովը հետաձգելու կոչով դիմել է ԵՄ–ին
14:16 28.04.2026 (Թարմացված է: 14:22 28.04.2026) «ՀայաՔվեի» պնդմամբ՝ գործող իշխանության ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ կարող է վտանգել երկրի ռազմավարական խոցելիությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը նամակ-կոչով դիմել է Եվրոպական միության անդամ պետություններին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և հետաձգելու այն։ Այս մասին տեղեկանում ենք
«ՀայաՔվեի» ֆեյսբուքյան էջից։
«Միջազգային համագործակցությունն ու երկխոսությունը կարևոր են, սակայն այս գագաթնաժողովը, որն անմիջապես նախորդելու է հունիսին ՀՀ–ում կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին, գործող իշխանություններին, անձնապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղիղ քաղաքական աջակցության տարրեր է պարունակում։ Նման մոտեցումը կստեղծի անհավասար պայմաններ Հայաստանում գործող մյուս քաղաքական ուժերի համար և կխաթարի արդար ժողովրդավարական մրցակցության սկզբունքները»,- ասված է նամակ-կոչում։
«ՀայաՔվեն» ընդգծել է` ՀՀ–ն այս պահին գտնվում է խոր ներքին բևեռացման և լուրջ արտաքին անվտանգային մարտահրավերների առջև, հետևաբար միջազգային դերակատարները պետք է խուսափեն ներքին քաղաքական հավասարակշռության պահպանմանն ուղիղ ներգործությունից։ «ՀայաՔվեի» պնդմամբ՝ գործող իշխանության ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ կարող է վտանգել երկրի ռազմավարական խոցելիությունը, հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումների համատեքստում։
Քաղաքացիական միավորումը նաև կոչ է արել դիտարկել մայիսի 4-ին նախատեսված գագաթնաժողովին մասնակցելը հետաձգելու հնարավորությունը։ Առաջարկել են գագաթնաժողովը կազմակերպել և դրան մասնակցել խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն ձևավորված կլինի նորընտիր խորհրդարան։
Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: