https://arm.sputniknews.ru/20260428/erkrasharzh-kars-qaghaqic-43-km-hjusis-cncumnery-zgacel-en-naev-hh-shiraki-marzum-101502044.html
Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. ցնցումները զգացել են նաև ՀՀ Շիրակի մարզում
Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. ցնցումները զգացել են նաև ՀՀ Շիրակի մարզում
Sputnik Արմենիա
Երկրաշարժը Շիրակի մարզում զգացվել է 2–3 բալ ուժգնությամբ։ 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T16:36+0400
2026-04-28T16:36+0400
2026-04-28T16:43+0400
երկրաշարժ
կարս
թուրքիա
ներքին գործերի նախարարություն (նգն)
շիրակի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0c/46578465_222:0:1378:650_1920x0_80_0_0_cec8bb7a03269f7c760b1d5f64a16ea7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այսօր երկրաշարժ է եղել Թուրքիայի Կարս քաղաքի մոտակայքում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ Շիրակի մարզի մի քանի համայնքներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:Երևանում հաշվել են՝ որքան ժամանակում կվերականգնվի Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածը
կարս
թուրքիա
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0c/46578465_366:0:1233:650_1920x0_80_0_0_26b9c400f04341b839afce4ce8c097f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկրաշարժ, կարս, թուրքիա, ներքին գործերի նախարարություն (նգն), շիրակի մարզ
երկրաշարժ, կարս, թուրքիա, ներքին գործերի նախարարություն (նգն), շիրակի մարզ
Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. ցնցումները զգացել են նաև ՀՀ Շիրակի մարզում
16:36 28.04.2026 (Թարմացված է: 16:43 28.04.2026) Երկրաշարժը Շիրակի մարզում զգացվել է 2–3 բալ ուժգնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այսօր երկրաշարժ է եղել Թուրքիայի Կարս քաղաքի մոտակայքում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ Շիրակի մարզի մի քանի համայնքներում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: