00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում հաշվել են՝ որքան ժամանակում կվերականգնվի Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածը

© Sputnik / Aram NersesyanԵրկաթուղի
Երկաթուղի - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2025
Բաժանորդագրվել
Հայկական կողմը վստահ է, որ Գյումրի-Կարս ճյուղի գործարկումը թույլ կտա դիվերսիֆիկացնել միջազգային երկաթուղային ճանապարհները Հայաստանի և հարևան երկրների միջև։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Գյումրի-Կարսերկաթգծի հայկական հատվածի գործարկման համար կպահանջվի մոտ մեկ տարի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցման։
Գյումրի-Կարս երկաթուղին չի գործում 1993 թվականից, գործարկման հնարավորությունն առաջին անգամ դիտարկվել է 2008 թվականին ՝ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջին փորձի ժամանակ։ 2010 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությունը հայտարարեց, որ ընկերությունը սկսում է մշակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային նախագիծը։ Հարցը կրկին ասպարեզ եկավ արդեն 44-օրյա պատերազմից հետո՝ գլոբալ աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների ֆոնին։
Գերատեսչությունից հիշեցրել են, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի և Թուրքիայի մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել սահմանին։ Կողմերը քննարկել են Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային կետի գործարկմանն առնչվող տեխնիկական մանրամասներն ու նրբությունները և գնահատել Գյումրի-Կարս երկաթուղու տեխնիկական հնարավորությունները:

«Գյումրի - Թուրքիայի սահման հատվածում երկաթգիծը վերանորոգման կարիք ունի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի օգնությամբ իրականացված նախնական գնահատականներով՝ երկաթուղու գործարկման ընդհանուր արժեքը կկազմի 32,4 մլն դոլար»,- նշել են գերատեսչությունում։

Ընդ որում, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկություն չունի Թուրքիայի տարածքում ճանապարհի վիճակի մասին, ուստի հաշվարկները ներկայացված են միայն հայկական կողմի աշխատանքների արժեքի մասին:
Ընդհանուր առմամբ, հայկական երկաթուղային հատվածում գնացքների գործարկման համար կպահանջվի մոտ մեկ տարի։
Երևանում կարծում են, որ Գյումրի-Կարս ճյուղի գործարկումը թույլ կտա դիվերսիֆիկացնել միջազգային երկաթուղային ճանապարհները Հայաստանի և հարևան երկրների միջև: Սա նաև հնարավորություն կստեղծի տարածաշրջանի երկրների միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների կազմակերպման, ինչպես նաև Թուրքիայի միջոցով ԵՄ-ի հետ երկաթուղային կապ հաստատելու համար:
ՀՀ սահմանից 5 կմ հեռավորություն. ինչ է առաջարկում Իրանը Բաքուն Նախիջևանի հետ կապելու համար
Լրահոս
0