https://arm.sputniknews.ru/20260427/rusastani-pn-ghekavary-banakcutjunner-e-varel-irani-pashtpanutjan-pvokhnakharari-het-101474577.html
Ռուսաստանի ՊՆ ղեկավարը բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության փոխնախարարի հետ
Ռուսաստանի ՊՆ ղեկավարը բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության փոխնախարարի հետ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մոսկվան և Թեհրանը, ինչպես և նախկինում, կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման... 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T22:26+0400
2026-04-27T22:26+0400
2026-04-27T22:26+0400
անդրեյ բելոուսով
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
պատերազմ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101473606_0:0:1280:721_1920x0_80_0_0_484d6b088e1ed11cc41bee5c8f13db51.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը այսօր Բիշքեկում բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության նախարարի ռազմավարական ծրագրման հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Թալաի-Նիք Ռեզայի հետ։Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մոսկվան ու Թեհրանը, ինչպես և նախկինում, կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում։Իրանցի զորահրամանատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Անդրեյ Բելոուսովին հանդիպման և երկկողմ փոխգործակցության արդիական հարցերը քննարկելու հնարավորության համար։Նշենք, որ ապրիլի 27-ին Սանկտ Պետերբուրգում կայացել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Պուտինին Իրանին ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ Թեհրանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Մոսկվայի հետ։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Двусторонняя встреча Министра обороны РФ Белоусова с представителем военного руководства Ирана Талаи-Ник Резой
Sputnik Արմենիա
Двусторонняя встреча Министра обороны РФ Белоусова с представителем военного руководства Ирана Талаи-Ник Резой
2026-04-27T22:26+0400
true
PT0M50S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101473606_286:0:1250:723_1920x0_80_0_0_811a2acb8739f0d9ab1cf2a941ee8da5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրեյ բելոուսով, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, տեսանյութեր, видео
անդրեյ բելոուսով, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, տեսանյութեր, видео
Ռուսաստանի ՊՆ ղեկավարը բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության փոխնախարարի հետ
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մոսկվան և Թեհրանը, ինչպես և նախկինում, կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը այսօր Բիշքեկում բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության նախարարի ռազմավարական ծրագրման հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Թալաի-Նիք Ռեզայի հետ։
«Մենք կողմ ենք հակամարտության կարգավորմանը բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Եղբայրական իրանցի ժողովրդին, նրա զինված ուժերին մաղթում եմ տոկունություն և արիություն երկրի առջև ծառացած բոլոր սպառնալիքները հաղթահարելու գործում։ Պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել այս իրավիճակի հանգուցալուծման համար»,-հայտարարել է Բելոուսովը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մոսկվան ու Թեհրանը, ինչպես և նախկինում, կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում։
Իրանցի զորահրամանատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Անդրեյ Բելոուսովին հանդիպման և երկկողմ փոխգործակցության արդիական հարցերը քննարկելու հնարավորության համար։
Նշենք, որ ապրիլի 27-ին Սանկտ Պետերբուրգում կայացել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Պուտինին Իրանին ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ Թեհրանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Մոսկվայի հետ։