https://arm.sputniknews.ru/20260427/majr-atvorum-khuliganutjan-depqvov-datarany-partavvorecrel-e-qreakan-varujt-nakhadzernel-101453116.html
Մայր աթոռում խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել
Մայր աթոռում խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել
Sputnik Արմենիա
Դատարանն արձանագրել է, որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի հետ կապված չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, հետևաբար վարույթի հանրային մասնակիցների... 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T14:52+0400
2026-04-27T14:52+0400
2026-04-27T14:52+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
քրեական գործ
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հրաժարական
արա զոհրաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97034944_0:0:1280:720_1920x0_80_0_0_a5d0af5f10775eb8d559de1796f20409.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող անձինք Մայր տաճարի մոտ դրսևորել են խուլիգանական վարքագիծ, ինչի կապակցությամբ դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։2025–ի դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները գնացին Մայր աթոռ և Գարեգին Բ–ի հեռացման պահանջով նամակ փոխանցեցին քարտուղարությանը։ Այնուհետև քաղաքացիական հագուստով իրավապահները եպիսկոպոսներին միկրոավտոբուսով դուրս բերեցին Մայր աթոռի տարածքից։ Այդ ընթացքում Մայր աթոռի բակում հավաքվածների մի մասը բղավում էր` հեռացիր, մյուսը մասը վանկարկում էր` վեհափառ։ Եվ թեև գործը բախումների չհասավ, սակայն քաղաքացիներից ոմանք հասարակական վայրին ոչ վայել վարք դրսևորեցին։Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով` դեպքի հետ կապված հաղորդում էր ներկայացվել, որի առթիվ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել:Նրա խոսքով` դատարանն արձանագրել է, որ որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, հետևաբար՝ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարութային ակտերը հիմնավոր չեն:Դատարանն արձանագրել է նաև, որ խուլիգանության մասնակից Տավրոս Սափեյանի գործողությունները պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածին համապատասխանելու նախնական իրավական գնահատական (Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով):Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը, դրա համար էլ պետք է հրաժարական տա ու հեռանա վեհարանից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/12/97034944_291:0:1251:720_1920x0_80_0_0_eae8bcb1f76dc46b79f178485f95413f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, քրեական գործ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հրաժարական, արա զոհրաբյան
մայր աթոռ սուրբ էջմիածին, քրեական գործ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հրաժարական, արա զոհրաբյան
Մայր աթոռում խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել
Դատարանն արձանագրել է, որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի հետ կապված չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, հետևաբար վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարութային ակտերը հիմնավոր չեն:
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող անձինք Մայր տաճարի մոտ դրսևորել են խուլիգանական վարքագիծ, ինչի կապակցությամբ դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել։ Տեղեկությունը հայտնում է
փաստաբան Արա Զոհրաբյանը։
2025–ի դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները գնացին Մայր աթոռ և Գարեգին Բ–ի հեռացման պահանջով նամակ փոխանցեցին քարտուղարությանը։ Այնուհետև քաղաքացիական հագուստով իրավապահները եպիսկոպոսներին միկրոավտոբուսով դուրս բերեցին Մայր աթոռի տարածքից։ Այդ ընթացքում Մայր աթոռի բակում հավաքվածների մի մասը բղավում էր` հեռացիր, մյուսը մասը վանկարկում էր` վեհափառ։ Եվ թեև գործը բախումների չհասավ, սակայն քաղաքացիներից ոմանք հասարակական վայրին ոչ վայել վարք դրսևորեցին։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով` դեպքի հետ կապված հաղորդում էր ներկայացվել, որի առթիվ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել:
«Դատախազությունը մերժել էր քննչական մարմնի այդ ապօրինի դիրքորոշման դեմ ներկայացված բողոքը: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Սերժ Ռուշանյան) որոշել է բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել նախաքննություն»,–հայտնել է Զոհրաբյանը։
Նրա խոսքով` դատարանն արձանագրել է, որ որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, հետևաբար՝ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարութային ակտերը հիմնավոր չեն:
Դատարանն արձանագրել է նաև, որ խուլիգանության մասնակից Տավրոս Սափեյանի գործողությունները պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածին համապատասխանելու նախնական իրավական գնահատական (Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով):
«Դատարանն ընդգծել է, որ «սույն դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հաղորդմամբ նշված գործողությունները որտեղ են կատարվել, քանի որ կատարման վայրը խուլիգանության հանցակազմի համար նախնական իրավական գնահատական տալու տեսանկյունից ունի վճռորոշ դեր: Մասնավորապես, հաղորդման մեջ ներկայացված փաստական հանգամանքների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ անձը, բարձրանալով Մայր տաճարի սյան վրա, սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Մայր աթոռ սուրբ Էջմիածնում` մարդկանց բազմության ներկայությամբ»»,–գրել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը, դրա համար էլ պետք է հրաժարական տա ու հեռանա վեհարանից։