https://arm.sputniknews.ru/20250821/hnaravvor-e-sahmanazatman-yntacqum-hamamasnvoren-taratsq-pvokhanakvi-pashinjani-pataskhany-92599471.html
Հնարավո՞ր է` սահմանազատման ընթացքում համամասնորեն տարածք փոխանակվի․ Փաշինյանի պատասխանը
Հնարավո՞ր է` սահմանազատման ընթացքում համամասնորեն տարածք փոխանակվի․ Փաշինյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Փաշինյանը վստահեցրեց, որ դիմելու է ժողովրդին, եթե որոշ տարածքների փոփոխության մտադրություն լինի։ Նա նաև հայտարարեց, որ չի կարող հրաժարվել անկլավների թեմայից։ 21.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-21T12:46+0400
2025-08-21T12:46+0400
2025-08-21T15:19+0400
հայաստան
ադրբեջան
սահմանազատում
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92606183_50:104:1600:976_1920x0_80_0_0_60d8ca17f6edd6ae2db270705499a5a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկու երկրների տարածքներն ու սահմանները գծանշող բոլոր քարտեզներն առկա են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանը հիշեցրեց օրեր առաջ իր ուղերձում արած հայտարարությունը, որ, այո՛, ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կմ-ը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։«Հայաստանն ու Ադրբեջանը բազմիցս պայմանավորվել են, որ սահմանների անխախտելիությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի` ընդունել են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ տարածքի հետ, և այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։ Խաղաղության նոր տրամաբանությունն այն է, որ մենք պետք է առերեսվենք այն իրողության հետ, որ փոխադարձաբար կան ադրբեջանական ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և այս հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման ընթացքում»,– ասաց ՀՀ վարչապետը։Ինչ վերաբերում է էքսկլավների և անկլավների հարցին, Փաշինյանը հայտարարեց, որ չի կարող հրաժարվել անկլավների թեմայից, սակայն ցանկացած պարագայում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան իրավական հիմքեր։ Նա նշեց` Հայաստանը պահանջել է Ադրբեջանից իրավական հիմքեր ներկայացնել անկլավների վերաբերյալ, նմանապես Ադրբեջանն էլ տեղ-տեղ կասկածի տակ է դրել Արծվաշենի նկատմամբ Հայաստանի իրավական հիմքերի առկայությունը։«Այո՛, առավել ևս հիմա այդ բոլոր հարցերը պետք է լուծել իրավական, քաղաքական հիմքի վրա։ Մենք պայմանավորվել ենք, որ 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հիմա քարտեզներով, մյուս իրավական հիմքերով պետք է ճշգրտենք՝ որն է էդ տարածքային ամբողջականությունը, չնայած ընդհանուր առմամբ գիտենք, ներառյալ՝ էքսկլավ-անկլավ։ Ես անկլավների թեմայից չեմ կարող հրաժարվել, մենք ինքներս էլ խնդիր ունենք, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է ակնկալել, որ ես ՀՀ ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականության վերականգնման հետևից սկզբունքորեն գնալու եմ։ Եթե իրավական հիմքը լինի, ինչ կարող ենք անել»,- ասաց Փաշինյանը։Նրա խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովները դեռ առարկայական այդ հարցին չեն անդրադարձել, բայց ինչ-որ պահի պետք է անդրադառնան։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/15/92606183_173:0:1594:1066_1920x0_80_0_0_3abaec5cac42d4d4a6d0580f9c923214.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սահմանազատում, նիկոլ փաշինյան
հայաստան, ադրբեջան, սահմանազատում, նիկոլ փաշինյան
Հնարավո՞ր է` սահմանազատման ընթացքում համամասնորեն տարածք փոխանակվի․ Փաշինյանի պատասխանը
12:46 21.08.2025 (Թարմացված է: 15:19 21.08.2025) Փաշինյանը վստահեցրեց, որ դիմելու է ժողովրդին, եթե որոշ տարածքների փոփոխության մտադրություն լինի։ Նա նաև հայտարարեց, որ չի կարող հրաժարվել անկլավների թեմայից։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկու երկրների տարածքներն ու սահմանները գծանշող բոլոր քարտեզներն առկա են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ե՛վ Ադրբեջանն ունի, և՛ մենք ունենք, և, իմիջիայլոց, Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատումն իրականացվել է հենց այս քարտեզներով։ Հետագա սահմանազատումն էլ պետք է իրականացվի այդ քարտեզներով, և այդ համատեքստում խնդիրը պետք է լուծվի։ Եթե կլինի հանկարծ մտադրություն, ցանկություն՝ իրականացնելու որոշ տարածքների փոփոխություն համամասնորեն, այսինքն՝ քառակուսի կմ-ը փոխել մեկ այլ քառակուսի կմ-ի հետ, այդ հարցով մենք պետք է մոտենանք և դիմենք ժողովրդին, թե որքանով է ժողովուրդը համաձայն նման լուծումների հետ»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի վերջո երբ է ադրբեջանական զինուժը դուրս գալու ՀՀ սուվերեն տարածքից։
Փաշինյանը հիշեցրեց օրեր առաջ իր ուղերձում արած հայտարարությունը, որ, այո՛, ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կմ-ը գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։
«Հայաստանն ու Ադրբեջանը բազմիցս պայմանավորվել են, որ սահմանների անխախտելիությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի` ընդունել են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ տարածքի հետ, և այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։ Խաղաղության նոր տրամաբանությունն այն է, որ մենք պետք է առերեսվենք այն իրողության հետ, որ փոխադարձաբար կան ադրբեջանական ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և այս հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման ընթացքում»,– ասաց ՀՀ վարչապետը։
Ինչ վերաբերում է էքսկլավների և անկլավների հարցին, Փաշինյանը հայտարարեց, որ չի կարող հրաժարվել անկլավների թեմայից, սակայն ցանկացած պարագայում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան իրավական հիմքեր։ Նա նշեց` Հայաստանը պահանջել է Ադրբեջանից իրավական հիմքեր ներկայացնել անկլավների վերաբերյալ, նմանապես Ադրբեջանն էլ տեղ-տեղ կասկածի տակ է դրել Արծվաշենի նկատմամբ Հայաստանի իրավական հիմքերի առկայությունը։
«Այո՛, առավել ևս հիմա այդ բոլոր հարցերը պետք է լուծել իրավական, քաղաքական հիմքի վրա։ Մենք պայմանավորվել ենք, որ 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հիմա քարտեզներով, մյուս իրավական հիմքերով պետք է ճշգրտենք՝ որն է էդ տարածքային ամբողջականությունը, չնայած ընդհանուր առմամբ գիտենք, ներառյալ՝ էքսկլավ-անկլավ։ Ես անկլավների թեմայից չեմ կարող հրաժարվել, մենք ինքներս էլ խնդիր ունենք, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է ակնկալել, որ ես ՀՀ ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականության վերականգնման հետևից սկզբունքորեն գնալու եմ։ Եթե իրավական հիմքը լինի, ինչ կարող ենք անել»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովները դեռ առարկայական այդ հարցին չեն անդրադարձել, բայց ինչ-որ պահի պետք է անդրադառնան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։