https://arm.sputniknews.ru/20260425/rvosia-tvonavatsharum-vochinch-chenq-khlel-pajmannery-barelavum-enq-khachatur-suqiasjan-101407697.html
«Ռոսիա» տոնավաճառում ոչինչ չենք խլել, պայմանները բարելավում ենք. Խաչատուր Սուքիասյան
«Ռոսիա» տոնավաճառում ոչինչ չենք խլել, պայմանները բարելավում ենք. Խաչատուր Սուքիասյան
Sputnik Արմենիա
Խաչատուր Սուքիասյանի խոսքով` տոնավաճառի աշխատակիցներին առաջարկել են ապրանքը վաճառել այնտեղ, որտեղ նմանատիպ ապրանքների շրջանառություն կա։ 25.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-25T15:26+0400
2026-04-25T15:26+0400
2026-04-25T15:26+0400
հայաստան
«ռոսիա մոլ»
տոնավաճառ
https://cdn.am.sputniknews.ru/img/1320/47/13204720_0:79:1498:922_1920x0_80_0_0_7b2a9a24f8661b40d36dd9046a0f9f54.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որի ընտանիքին է պատկանում Երևանում գործող «Ռոսիա» տոնավաճառը, համակարծիք չէ, որ տոնավաճառի աշխատակիցների համար խնդիրներ են առաջացրել։ Այսօր Ամիրյան փողոցում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ տոնավաճառը համապատասխանեցվում է միջազգային ստանդարտներին։Փետրվարին վաճառականները ակցիա էին անում՝ պահանջելով, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին տրամադրեն իրենց, և մեկ տարի ժամանակ տան, որպեսզի կարողանան իրացնել ներկրված ապրանքները։ Նրանք նշում էին, որ իրենց ստիպել են լքել զբաղեցրած տարածքները։Դիտարկմանը, որ աշխատակիցները պնդում են, թե տարածքը տրամադրվելու է 3 բրենդի, և իրենք մրցակցությանը չեն դիմանալու, նա հակադարձեց, թե 3 բրենդով չի լինելու։«Ասում ենք՝ եթե այս վայրը չէ, ապա այլ վայրերում, որտեղ նմանատիպ ապրանքների շրջանառություն կա, ձեզ առաջարկ ենք արել, որ տարածք տրամադրենք։ Իհարկե, մեր ընտանիքի կողմից ասվել է, որ ոչ մի մարդ պետք է չնեղանա»,– նշեց Սուքիասյանը։Հիշեցնենք, որ ակցիաներից հետո «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկը հայտնեց, որ իրենք դեռ 4-5 ամիս կաշխատեն իրենց տաղավարներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1320/47/13204720_83:0:1416:1000_1920x0_80_0_0_11782eacf774d39c2abceebbcdcf495d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «ռոսիա մոլ», տոնավաճառ
հայաստան, «ռոսիա մոլ», տոնավաճառ
«Ռոսիա» տոնավաճառում ոչինչ չենք խլել, պայմանները բարելավում ենք. Խաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյանի խոսքով` տոնավաճառի աշխատակիցներին առաջարկել են ապրանքը վաճառել այնտեղ, որտեղ նմանատիպ ապրանքների շրջանառություն կա։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որի ընտանիքին է պատկանում Երևանում գործող «Ռոսիա» տոնավաճառը, համակարծիք չէ, որ տոնավաճառի աշխատակիցների համար խնդիրներ են առաջացրել։ Այսօր Ամիրյան փողոցում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ տոնավաճառը համապատասխանեցվում է միջազգային ստանդարտներին։
Փետրվարին վաճառականները ակցիա էին անում՝ պահանջելով, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին տրամադրեն իրենց, և մեկ տարի ժամանակ տան, որպեսզի կարողանան իրացնել ներկրված ապրանքները։ Նրանք նշում էին, որ իրենց ստիպել են լքել զբաղեցրած տարածքները։ «Մարդուն ասել են՝ եկեք պայմանները լավացնենք, որովհետև այսօր ժամանակակից առևտրի կենտրոններն այլ տրամաբանությամբ են աշխատում։ Ասել ենք՝ եկեք իքս ժամանակ մի՛ աշխատեք, հետո ձեզ կտեղափոխեն, դուք ասում եք՝ խլել են»,– ասաց Սուքիասյանը։
Դիտարկմանը, որ աշխատակիցները պնդում են, թե տարածքը տրամադրվելու է 3 բրենդի, և իրենք մրցակցությանը չեն դիմանալու, նա հակադարձեց, թե 3 բրենդով չի լինելու։
«Ասում ենք՝ եթե այս վայրը չէ, ապա այլ վայրերում, որտեղ նմանատիպ ապրանքների շրջանառություն կա, ձեզ առաջարկ ենք արել, որ տարածք տրամադրենք։ Իհարկե, մեր ընտանիքի կողմից ասվել է, որ ոչ մի մարդ պետք է չնեղանա»,– նշեց Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ ակցիաներից հետո «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկը
հայտնեց, որ իրենք դեռ 4-5 ամիս կաշխատեն իրենց տաղավարներում։