https://arm.sputniknews.ru/20260206/rvosia-tvonavatshari-vatsharakanneri-veraberjal-vorvoshum-e-kajacvel-manramasner-98493899.html
«Ռոսիա» տոնավաճառի վաճառականների վերաբերյալ որոշում է կայացվել. մանրամասներ
«Ռոսիա» տոնավաճառի վաճառականների վերաբերյալ որոշում է կայացվել. մանրամասներ
Sputnik Արմենիա
Վերանորոգումից հետո «Ռոսիա» տոնավաճառը կգործի մոլերի ձևաչափով։ 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T11:44+0400
2026-02-06T11:44+0400
2026-02-06T14:12+0400
հայաստան
տոնավաճառ
https://cdn.am.sputniknews.ru/img/1320/47/13204720_0:79:1498:922_1920x0_80_0_0_7b2a9a24f8661b40d36dd9046a0f9f54.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանում գործող «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները դեռևս 4-5 ամիս կաշխատեն իրենց տաղավարներում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ այսօր այս որոշումն են իրենց հայտնել։Երեկ վաճառականներն ակցիա էին անում` պահանջելով, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին տրամադրեն իրենց և մեկ տարի ժամանակ տան, որպեսզի կարողանան իրացնել ներկրված ապրանքները։Այնուամենայնիվ, գործող վաճառականներն իրենց տաղավարների համար անուններ պետք է որոշեն, այսինքն՝ պետք է աշխատեն խանութի սկզբունքով, եթե ցանկանում են տարածք ունենալ վերանորոգված տոնավաճառում։Հիշեցնենք` տոնովաճառը պատկանում է իշխանամետ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1320/47/13204720_83:0:1416:1000_1920x0_80_0_0_11782eacf774d39c2abceebbcdcf495d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տոնավաճառ
«Ռոսիա» տոնավաճառի վաճառականների վերաբերյալ որոշում է կայացվել. մանրամասներ
11:44 06.02.2026 (Թարմացված է: 14:12 06.02.2026) Վերանորոգումից հետո «Ռոսիա» տոնավաճառը կգործի մոլերի ձևաչափով։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանում գործող «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները դեռևս 4-5 ամիս կաշխատեն իրենց տաղավարներում։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ այսօր այս որոշումն են իրենց հայտնել։
Երեկ վաճառականներն
ակցիա էին անում` պահանջելով, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին տրամադրեն իրենց և մեկ տարի ժամանակ տան, որպեսզի կարողանան իրացնել ներկրված ապրանքները։
«Տոնավաճառն այսօր արդեն բնականոն աշխատում է։ Սակայն հայտնել են, որ 4-5 ամիս հետո տոնավաճառը վերանորոգվելու է, որից հետո մոլերի ձևաչափով է լինելու։ Բայց խոստացել են, որ մեզ նույնպես կտրամադրեն տաղավարներ այդ տարածքում»,– ասաց աշխատակիցը։
Այնուամենայնիվ, գործող վաճառականներն իրենց տաղավարների համար անուններ պետք է որոշեն, այսինքն՝ պետք է աշխատեն խանութի սկզբունքով, եթե ցանկանում են տարածք ունենալ վերանորոգված տոնավաճառում։
Հիշեցնենք` տոնովաճառը պատկանում է իշխանամետ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։