https://arm.sputniknews.ru/20260424/voch-qaghaqakirt-ashkharhy-achq-e-pakum-zatuliny-hajvoc-ceghaspanutjan-masin-101366195.html
Ոչ քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում. Զատուլինը` Հայոց ցեղասպանության մասին
Ոչ քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում. Զատուլինը` Հայոց ցեղասպանության մասին
Sputnik Արմենիա
Ռուս պատգամավորը նշել է` այսօրվա Հայաստանում իշխանությունը կանգնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհին և հետապնդում է նրանց, ովքեր դեմ են... 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T14:41+0400
2026-04-24T14:41+0400
2026-04-24T14:41+0400
հայաստան
ռուսաստան
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
կոնստանտին զատուլին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0b/25716485_0:0:1600:901_1920x0_80_0_0_911b27dc5b65b7dc26fa6e746a06afd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ավելի քան 100 տարի առաջ երիտթուրքերը հայերին ոչնչացնում էին Ռուսաստանին համակրելու կասկածանքով, ցավոք, Ռուսաստանի նկատմամբ համակրանքը որոշ երկրներում դեռ ճնշման և հետապնդումների հիմք է համարվում։ Այս մասին ասվում է Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, «Լազարյան ակումբի» խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ։«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանը, Ռուսաստանը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում XX-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին։ Ոչ քաղաքակիրթ աշխարհը չի ցանկանում լսել այդ մասին։ Միայն այս մոտեցման դեպքում է հնարավոր տոնել, օրինակ, այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է 2023 թվականին Ադրբեջանի կողմից զավթած Լեռնային Ղարաբաղից ամբողջ հայ բնակչության տեղահանումը», – նշվում է Զատուլինի` Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում։Զատուլինը հավելել է, որ դեռ 1995 թվականին Ռուսաստանը որոշեց ապրիլի 24-ը ճանաչել որպես Հիշատակի և վշտի օր։ Միևնույն ժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանից հեռանալու ուղի է ընտրել։«Մենք հասել ենք նրան, որ այսօրվա Հայաստանում իշխանությունը կանգնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհին և հետապնդում է նրանց, ովքեր դեմ են դրան։ Պատահական չէ, որ աշխատանքից զրկվում են նրանք, ովքեր Երևանի հուշահամալիր-թանգարանում թույլ չեն տվել մարել հիշատակի լույսը», – ընդգծել է ռուսաստանցի քաղաքական գործիչը։Զատուլինը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչած պետությունների թվում են ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը։«Պարզվում է, որ Հոլոքոստը վերապրած հրեաները չեն ցանկանում կարեկցել այլ մարդկանց և ազգերի»,– հավելել է նա։Պուտինը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդինՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0b/25716485_140:0:1560:1065_1920x0_80_0_0_41ff8a48e63cff2d93fe3577b0a6c9db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, կոնստանտին զատուլին
հայաստան, ռուսաստան, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, կոնստանտին զատուլին
Ոչ քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում. Զատուլինը` Հայոց ցեղասպանության մասին
Ռուս պատգամավորը նշել է` այսօրվա Հայաստանում իշխանությունը կանգնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհին և հետապնդում է նրանց, ովքեր դեմ են դրան։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ավելի քան 100 տարի առաջ երիտթուրքերը հայերին ոչնչացնում էին Ռուսաստանին համակրելու կասկածանքով, ցավոք, Ռուսաստանի նկատմամբ համակրանքը որոշ երկրներում դեռ ճնշման և հետապնդումների հիմք է համարվում։ Այս մասին ասվում է Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, «Լազարյան ակումբի» խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանը, Ռուսաստանը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում XX-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին։ Ոչ քաղաքակիրթ աշխարհը չի ցանկանում լսել այդ մասին։ Միայն այս մոտեցման դեպքում է հնարավոր տոնել, օրինակ, այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է 2023 թվականին Ադրբեջանի կողմից զավթած Լեռնային Ղարաբաղից ամբողջ հայ բնակչության տեղահանումը», – նշվում է Զատուլինի` Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում։
Զատուլինը հավելել է, որ դեռ 1995 թվականին Ռուսաստանը որոշեց ապրիլի 24-ը ճանաչել որպես Հիշատակի և վշտի օր։ Միևնույն ժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանից հեռանալու ուղի է ընտրել։
«Մենք հասել ենք նրան, որ այսօրվա Հայաստանում իշխանությունը կանգնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ճանապարհին և հետապնդում է նրանց, ովքեր դեմ են դրան։ Պատահական չէ, որ աշխատանքից զրկվում են նրանք, ովքեր Երևանի հուշահամալիր-թանգարանում թույլ չեն տվել մարել հիշատակի լույսը», – ընդգծել է ռուսաստանցի քաղաքական գործիչը։
Զատուլինը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչած պետությունների թվում են ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը։
«Պարզվում է, որ Հոլոքոստը վերապրած հրեաները չեն ցանկանում կարեկցել այլ մարդկանց և ազգերի»,– հավելել է նա։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։