https://arm.sputniknews.ru/20260424/trampy-petq-e-artaberi-ceghaspanutjun-bary-the-washington-times-101377857.html
Թրամփը պետք է արտաբերի «ցեղասպանություն» բառը. «The Washington Times»
Թրամփը պետք է արտաբերի «ցեղասպանություն» բառը. «The Washington Times»
Sputnik Արմենիա
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահի նախատեսվող հայտարարությունը կազդի Հարավային Կովկասում կայունության հեռանկարների... 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T18:08+0400
2026-04-24T18:08+0400
2026-04-24T18:08+0400
հայաստան
ամն
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_0:320:3072:2048_1920x0_80_0_0_1b40958d86d51b046d0bec08da1270ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «ցեղասպանություն» բառի չկիրառումը կարող է ընկալվել որպես ազդակ տարածաշրջանային ուժերին, որ պատմական ռևիզիոնիզմն ընդունելի է։ Ամերիկյան «The Washington Times»-ը հոդված է հրապարակել` նշելով, որ Իրանի շուրջ հակամարտության սրման և Մերձավոր Արևելքում անկայունության պայմաններում ամերիկյան վարչակազմի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամենամյա հայտարարությունը վերածվել է ԱՄՆ-ի բարոյական առաջնորդության և ռազմավարական հեղինակության փորձության։Պեչդիմալջին շեշտել է, որ տասնամյակներ շարունակ ամերիկահայ համայնքը Սպիտակ տնից պահանջել է պաշտոնապես ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը որպես ցեղասպանություն։ Թուրքիայի շարունակական ժխտման ֆոնին թեև ԱՄՆ Կոնգրեսը 2019 թվականին ճանաչել է Ցեղասպանությունը, իսկ 2021-ին նախագահ Ջո Բայդենն արտաբերել է «ցեղասպանություն» բառը, ներկայիս վարչակազմը վերջին շրջանում օգտագործում է «մեծ աղետ» և «պատմական ողբերգություն» ձևակերպումները։Ըստ հեղինակի՝ Իրանի հետ հակամարտության պայմաններում ԱՄՆ-ն պայքարում է երկու ճակատով՝ մեկը` ֆիզիկական, մյուսը՝ բարոյական։«Մեր առաջնորդները հաճախ հղում են անում միջազգային նորմերին և մարդու իրավունքներին՝ արդարացնելու ռազմական գործողությունները, սակայն այդ կոչերը համոզիչ չեն հնչում, երբ նույն չափանիշները չեն կիրառվում պատմության փաստերի նկատմամբ»,- նշում է Պեչդիմալջին։Հեղինակը նաև ընդգծում է, որ նախագահի` այս ուրբաթ նախատեսվող հայտարարությունը կազդի Հարավային Կովկասի կայունության հեռանկարների վրա։Հոդվածում հիշատակվում է, որ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից տեղահանել է ավելի քան 120 հազար հայերի, ինչը Հայոց ցեղասպանությունից ի վեր ամենախոշոր բռնի տեղահանումն է։ Հեղինակը շեշտել է, որ ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային մակարդակում կդառնա վստահելիության կարևոր բաղադրիչ։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_232:0:2963:2048_1920x0_80_0_0_f7e91253c7ab4763d45b87217946feee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, դոնալդ թրամփ
հայաստան, ամն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, դոնալդ թրամփ
Թրամփը պետք է արտաբերի «ցեղասպանություն» բառը. «The Washington Times»
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահի նախատեսվող հայտարարությունը կազդի Հարավային Կովկասում կայունության հեռանկարների վրա։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «ցեղասպանություն» բառի չկիրառումը կարող է ընկալվել որպես ազդակ տարածաշրջանային ուժերին, որ պատմական ռևիզիոնիզմն ընդունելի է։ Ամերիկյան
«The Washington Times»-ը հոդված է հրապարակել` նշելով, որ Իրանի շուրջ հակամարտության սրման և Մերձավոր Արևելքում անկայունության պայմաններում ամերիկյան վարչակազմի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամենամյա հայտարարությունը վերածվել է ԱՄՆ-ի բարոյական առաջնորդության և ռազմավարական հեղինակության փորձության։
«Կայուն խաղաղությունը չի կարող կառուցվել պատմության ժխտման կամ ռազմավարական լռության հիման վրա... Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ միջազգային հանրությունը վստահի ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա չի կարող միաժամանակ զիջել անցյալի հանցագործությունների հարցում արտաքին ճնշումներին»,- նշել է հոդվածագիր Ստեֆան Պեչդիմալջին, որն ամերիկահայ է, Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ։
Պեչդիմալջին շեշտել է, որ տասնամյակներ շարունակ ամերիկահայ համայնքը Սպիտակ տնից պահանջել է պաշտոնապես ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը որպես ցեղասպանություն։ Թուրքիայի շարունակական ժխտման ֆոնին թեև ԱՄՆ Կոնգրեսը 2019 թվականին ճանաչել է Ցեղասպանությունը, իսկ 2021-ին նախագահ Ջո Բայդենն արտաբերել է «ցեղասպանություն» բառը, ներկայիս վարչակազմը վերջին շրջանում օգտագործում է «մեծ աղետ» և «պատմական ողբերգություն» ձևակերպումները։
Ըստ հեղինակի՝ Իրանի հետ հակամարտության պայմաններում ԱՄՆ-ն պայքարում է երկու ճակատով՝ մեկը` ֆիզիկական, մյուսը՝ բարոյական։
«Մեր առաջնորդները հաճախ հղում են անում միջազգային նորմերին և մարդու իրավունքներին՝ արդարացնելու ռազմական գործողությունները, սակայն այդ կոչերը համոզիչ չեն հնչում, երբ նույն չափանիշները չեն կիրառվում պատմության փաստերի նկատմամբ»,- նշում է Պեչդիմալջին։
Հեղինակը նաև ընդգծում է, որ նախագահի` այս ուրբաթ նախատեսվող հայտարարությունը կազդի Հարավային Կովկասի կայունության հեռանկարների վրա։
Հոդվածում հիշատակվում է, որ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից տեղահանել է ավելի քան 120 հազար հայերի, ինչը Հայոց ցեղասպանությունից ի վեր ամենախոշոր բռնի տեղահանումն է։ Հեղինակը շեշտել է, որ ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային մակարդակում կդառնա վստահելիության կարևոր բաղադրիչ։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։