https://arm.sputniknews.ru/20260424/patmakan-ardarutjan-handep-lrutjuny-tsnum-e-nvoranvor-voghbergutjunner-vehapar-101387791.html
Պատմական արդարության հանդեպ լռությունը ծնում է նորանոր ողբերգություններ. վեհափառ
Պատմական արդարության հանդեպ լռությունը ծնում է նորանոր ողբերգություններ. վեհափառ
Sputnik Արմենիա
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը Ամենայն հայոց հայրապետին է փոխանցել իրավաբանական հանրության զորակցությունը՝ եկեղեցու առջև ծառացած արդի... 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T21:24+0400
2026-04-24T21:24+0400
2026-04-24T21:36+0400
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
փաստաբան
փաստաբանների պալատ
արա զոհրաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101356024_0:78:1500:922_1920x0_80_0_0_c1666ae43264402bcabbc2566a02ef5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։ Այս մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբանների հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Նշենք, որ Երևանում գումարված միջազգային համաժողովին մասնակցել են մի շարք փաստաբաններ` ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ: Համաժողովին ներկա են եղել նաև Ֆրանսիայի փաստաբանական միությունների ղեկավարները։Հանդիպման ընթացքում վեհափառն անդրադարձել է 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրել, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։Իր հերթին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը Ամենայն հայոց հայրապետին փոխանցել է իրավաբանական հանրության զորակցությունը՝ եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։Կաթողիկոսը կարևորել է նմանօրինակ միջազգային համաժողովների անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101356024_84:0:1417:1000_1920x0_80_0_0_a51d03cb11bb288fa111b82c612877a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, փաստաբան, փաստաբանների պալատ, արա զոհրաբյան
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, փաստաբան, փաստաբանների պալատ, արա զոհրաբյան
Պատմական արդարության հանդեպ լռությունը ծնում է նորանոր ողբերգություններ. վեհափառ
21:24 24.04.2026 (Թարմացված է: 21:36 24.04.2026) ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը Ամենայն հայոց հայրապետին է փոխանցել իրավաբանական հանրության զորակցությունը՝ եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։ Այս մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբանների հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշենք, որ Երևանում գումարված միջազգային համաժողովին մասնակցել են մի շարք փաստաբաններ` ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ: Համաժողովին ներկա են եղել նաև Ֆրանսիայի փաստաբանական միությունների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում վեհափառն անդրադարձել է 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրել, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։
«Այս առնչությամբ Նորին սրբությունն իր գնահատանքը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իր հերթին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը Ամենայն հայոց հայրապետին փոխանցել է իրավաբանական հանրության զորակցությունը՝ եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։
Կաթողիկոսը կարևորել է նմանօրինակ միջազգային համաժողովների անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։