https://arm.sputniknews.ru/20260424/garegin-bn-tsitsernakaberdum-aghvotq-bardzracrec-ceghaspanutjan-anmegh-nahatakneri-hishatakin-101350723.html
Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին
Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին
Sputnik Արմենիա
Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T11:00+0400
2026-04-24T11:00+0400
2026-04-24T13:09+0400
ծիծեռնակաբերդ
հայոց ցեղասպանություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101349469_0:0:1500:844_1920x0_80_0_0_698a0cc4323dd675cfede4c4e34ac389.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Նաթան սրբազանի և բարձրաստիճան այլ հոգևորականների, Մայր աթոռ միաբանների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Անմար կրակի մոտ աղոթք է բարձրացրել 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։Անմար կրակի մոտ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։Ամենայն հայոց կաթողիկոսը չպատասխանեց լրագրողների հարցերին.Հանրային հեռուստատեսությունը չցուցադրեց կաթողիկոսի այցը և Անմար կրակի մոտ նրա կատարած կարգը։Նշենք, որ այսօր նաև Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/18/101349469_164:0:1497:1000_1920x0_80_0_0_b9f14bc8c83076f40a9055e9dc040e2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ծիծեռնակաբերդ, հայոց ցեղասպանություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին
11:00 24.04.2026 (Թարմացված է: 13:09 24.04.2026) Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Նաթան սրբազանի և բարձրաստիճան այլ հոգևորականների, Մայր աթոռ միաբանների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Անմար կրակի մոտ աղոթք է բարձրացրել 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։
Ծիծեռնակաբերդ է բերվել նաև Սրբոց նահատակաց մասունքարանը։
Անմար կրակի մոտ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Ամենայն հայոց կաթողիկոսը չպատասխանեց լրագրողների հարցերին.
«Ես այլ առիթներով ասել եմ ու նորից կրկնում եմ` մի խաթարեք օրվա խորհուրդը»։
Հանրային հեռուստատեսությունը չցուցադրեց կաթողիկոսի այցը և Անմար կրակի մոտ նրա կատարած կարգը։
Նշենք, որ այսօր նաև Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի
սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։