https://arm.sputniknews.ru/20260424/nvorutjun-cher-ughghaki-skzbnaghbjuric-lseci-sargsjany-qvocharjani-hajtararutjan-masin-101379631.html
Նորություն չէր, ուղղակի սկզբնաղբյուրից լսեցի. Սարգսյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Նորություն չէր, ուղղակի սկզբնաղբյուրից լսեցի. Սարգսյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը նշեց, որ նույն բառերը տարիներ շարունակ լսել է տարբեր աղբյուրներից։ 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T18:38+0400
2026-04-24T18:38+0400
2026-04-24T18:43+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
սերժ սարգսյան
միքայել մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69084350_0:35:1280:755_1920x0_80_0_0_9a09a18f7c7535bb8a22151a278fd71b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար անակնկալ չի եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը։ Նա այդ մասին ասաց Ծիծեռնակաբերդում` պատասխանելով լրագրողների հարցերին։ Ավելի վաղ RTVI-ին տված հարցազրույցում Քոչարյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչի համար է ամենաշատը զղջում, ասել էր` երևի իրեն փոխարինողի հարցում։Լրագրողի այն դիտարկմանը, թե մինչև երբ է շարունակվելու Քոչարյան–Սարգսյան հակամարտությունը, չէ՞ որ դրանից միայն իշխանություններն են շահում, Սարգսյանը նշեց, որ գոնե իրենց կողմից հակամարտություն չկա։«Մենք դրա կողմնակիցը չենք»,–ասաց նա։Լրագրողը հիշեցրեց Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի վերջին շրջանի գրառումները, որոնք ուղղված են Քոչարյանի դեմ։«Դուք վստահաբար շփոթում եք հերթականությունը, պատճառն ու հետևանքը։ Եթե լավ ուսումնասիրեք, կտեսնեք»,–ասաց ՀՀ երրորդ նախագահը։Նա ակնարկեց, որ ՀՀ երկրորդ նախագահի թիմն է ամեն ինչ սկսում, իսկ իր փեսան զուտ արձագանքում է։Սերժ Սարգսյանի` ընտրություններին չմասնակցելը կեղծ թեզ է. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
О чем жалеет Кочарян? Ответ журналисту RTVI
Sputnik Արմենիա
О чем жалеет Кочарян? Ответ журналисту RTVI
2026-04-24T18:38+0400
true
PT0M53S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69084350_200:0:1280:810_1920x0_80_0_0_c41678a9c0a56c5634ddb4200c65efbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, видео, միքայել մինասյան
հայաստան, ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, видео, միքայել մինասյան
Նորություն չէր, ուղղակի սկզբնաղբյուրից լսեցի. Սարգսյանը` Քոչարյանի հայտարարության մասին
18:38 24.04.2026 (Թարմացված է: 18:43 24.04.2026) Սերժ Սարգսյանը նշեց, որ նույն բառերը տարիներ շարունակ լսել է տարբեր աղբյուրներից։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար անակնկալ չի եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը։ Նա այդ մասին ասաց Ծիծեռնակաբերդում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ RTVI-ին տված հարցազրույցում Քոչարյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչի համար է ամենաշատը զղջում, ասել էր` երևի իրեն փոխարինողի հարցում։
«Եթե ձեզ համար այդ հայտարարությունը նորություն էր, ինձ համար նորություն չէր։ Գրեթե 2 տասնամյակ ես այդ նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ լսեցի սկզբնաղբյուրից»,–ասաց Սերժ Սարգսյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե մինչև երբ է շարունակվելու Քոչարյան–Սարգսյան հակամարտությունը, չէ՞ որ դրանից միայն իշխանություններն են շահում, Սարգսյանը նշեց, որ գոնե իրենց կողմից հակամարտություն չկա։
«Մենք դրա կողմնակիցը չենք»,–ասաց նա։
Լրագրողը հիշեցրեց Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի վերջին շրջանի գրառումները, որոնք ուղղված են Քոչարյանի դեմ։
«Դուք վստահաբար շփոթում եք հերթականությունը, պատճառն ու հետևանքը։ Եթե լավ ուսումնասիրեք, կտեսնեք»,–ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նա ակնարկեց, որ ՀՀ երկրորդ նախագահի թիմն է ամեն ինչ սկսում, իսկ իր փեսան զուտ արձագանքում է։