https://arm.sputniknews.ru/20260424/mipi-liazvorutjunnery-sahmanapakvum-en-hh-taratsqvov-iravabany-baqu-gnalu-masin-101383583.html
ՄԻՊ–ի լիազորությունները սահմանափակվում են ՀՀ տարածքով. իրավաբանը` Բաքու գնալու մասին
ՄԻՊ–ի լիազորությունները սահմանափակվում են ՀՀ տարածքով. իրավաբանը` Բաքու գնալու մասին
Sputnik Արմենիա
Բաքու այցելելու դեպքում անգամ ՄԻՊ–ը լիազորություն չի ունենալու իր հավաքագրած փաստերը ներկայացնել զեկույցներում կամ պաշտոնական փաստաթղթերում։ Հարցի վերաբերյալ... 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T21:41+0400
2026-04-24T21:41+0400
2026-04-24T21:41+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ռուբեն վարդանյան
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96179575_0:0:1178:664_1920x0_80_0_0_20d610fdec249d04b733d9b4965f21c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների հարցով ՄԻՊ լիազորությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության տարածքով, իսկ ՀՀ իշխանություններն իրենց խիստ չեզոք են պահում. եթե անգամ ինչ–որ գործողություններ արվում են, արվում են կուլիսային ու գաղտնի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` մեկնաբանելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձի շուրջ զարգացումները։Ինչպես հայտնի է, Ադրբեջանում 20 տարվա ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով հայտնել էր, որ զրուցել է Ադրբեջանի օմբուդսման Սաբինա Ալիևայի հետ, որն ասել է` Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է նրա՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել այցի կազմակերպմանը։ Ռուբեն Վարդանյանն ուղերձով դիմել էր Մանասյանին` խնդրելով դիտարկել նրա, իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ բանտարկյալների հարազատների այցը Բաքու։Ավելի ուշ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց, որ Բաքու այցելելու պաշտոնական առաջարկ չի ստացել։ Միաժամանակ նաև հայտնեց, որ ՀՀ ՄԻՊ–ը պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականություն։«Նույնիսկ եթե հնարավորություն տան ՄԻՊ–ին այցելել, դա զուտ սիմվոլիկ ակտ է լինելու` ոչ թե որպես ՄԻՊ, այլ որպես ՀՀ քաղաքացի»,– ասում է իրավաբանը։Արա Ղազարյանն արձանագրում է, որ այս պահին ՀՀ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելված է զուտ որովհետև նրանք ՀՀ քաղաքացիներ են։ Հետևաբար, Ադրբեջանի իշխանություններից մուտքի իրավունք ստանալը պետք է լինի բարի կամքի դրսևորում, որը հետագայում կարող է օգտագործվել քարոզչական նպատակով` առանց իրավական որևէ հետևանքի և արդյունքի։Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով` այցի դեպքում մարդու իրավունքների պաշտպանը լիազորություն չի ունենալու հետո իր հավաքագրած փաստերը ներկայացնել զեկույցներում կամ միջազգային կառույցներում, քանի որ նրա այցը փաստահավաք առաքելություն չի համարվելու։«Հայաստանի տարածքից դուրս փաստահավաք առաքելություն պաշտպանը չի կարող իրականացնել։ Դա կարող է լինել բացառապես ճանաչողական այց։ Որպես ՀՀ քաղաքացի կարող է գնալ, տեսնել, գալ և պատմել, բայց իրավական հետևանք` կոնկրետ իր մանդատից բխող, չի կարող լինել»,– պարզաբանում է իրավաբանը։Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների վերադարձին, Արա Ղազարյանը պնդում է, որ իրավական մեխանիզմներ կան և Ադրբեջանն էլ կարող է դրանցով առաջնորդվելով վերադարձնել նրանց հայկական կողմին։ Բայց, ինչպես մեր զրուցակիցն է ասում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և Ադրբեջանում ապօրինի պահվող այլ գերիների հարցն այս պահին ամբողջությամբ Ադրբեջանի կամահայտնության տիրույթում է։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96179575_90:0:1137:785_1920x0_80_0_0_6d8b31c569fc5653c64d874ee64c0005.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), անահիտ մանասյան
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ռուբեն վարդանյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), անահիտ մանասյան
ՄԻՊ–ի լիազորությունները սահմանափակվում են ՀՀ տարածքով. իրավաբանը` Բաքու գնալու մասին
Բաքու այցելելու դեպքում անգամ ՄԻՊ–ը լիազորություն չի ունենալու իր հավաքագրած փաստերը ներկայացնել զեկույցներում կամ պաշտոնական փաստաթղթերում։ Հարցի վերաբերյալ Sputnik Արմենիային իր դիտարկումներն է ներկայացրել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների հարցով ՄԻՊ լիազորությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության տարածքով, իսկ ՀՀ իշխանություններն իրենց խիստ չեզոք են պահում. եթե անգամ ինչ–որ գործողություններ արվում են, արվում են կուլիսային ու գաղտնի։
Sputnik Արմենիային այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` մեկնաբանելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձի շուրջ զարգացումները։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանում 20 տարվա ապօրինի ազատազրկման դատապարտված
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով հայտնել էր, որ զրուցել է Ադրբեջանի օմբուդսման Սաբինա Ալիևայի հետ, որն ասել է` Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է նրա՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել այցի կազմակերպմանը։ Ռուբեն Վարդանյանն ուղերձով դիմել էր Մանասյանին` խնդրելով դիտարկել նրա, իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ բանտարկյալների հարազատների այցը Բաքու։
Ավելի ուշ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց, որ Բաքու այցելելու պաշտոնական առաջարկ չի ստացել։ Միաժամանակ նաև հայտնեց, որ ՀՀ ՄԻՊ–ը պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականություն։
«Նույնիսկ եթե հնարավորություն տան ՄԻՊ–ին այցելել, դա զուտ սիմվոլիկ ակտ է լինելու` ոչ թե որպես ՄԻՊ, այլ որպես ՀՀ քաղաքացի»,– ասում է իրավաբանը։
Արա Ղազարյանն արձանագրում է, որ այս պահին ՀՀ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելված է զուտ որովհետև նրանք ՀՀ քաղաքացիներ են։ Հետևաբար, Ադրբեջանի իշխանություններից մուտքի իրավունք ստանալը պետք է լինի բարի կամքի դրսևորում, որը հետագայում կարող է օգտագործվել քարոզչական նպատակով` առանց իրավական որևէ հետևանքի և արդյունքի։
«Այլ բան է, որ Ադրբեջանը կարող է որպես միջազգային պարտավորություն թույլ տալ ինչ-ինչ փաստահավաք խմբերի մուտքը Ադրբեջանի կամ Արցախի տարածք, բայց դա կարող է լինել միջազգային պարտավորության շրջանակում։ Իսկ ՄԻՊ–ի հարցով նման միջազգային պարտավորություն գոյություն չունի»,– պարզաբանում է նա։
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով` այցի դեպքում մարդու իրավունքների պաշտպանը լիազորություն չի ունենալու հետո իր հավաքագրած փաստերը ներկայացնել զեկույցներում կամ միջազգային կառույցներում, քանի որ նրա այցը փաստահավաք առաքելություն չի համարվելու։
«Հայաստանի տարածքից դուրս փաստահավաք առաքելություն պաշտպանը չի կարող իրականացնել։ Դա կարող է լինել բացառապես ճանաչողական այց։ Որպես ՀՀ քաղաքացի կարող է գնալ, տեսնել, գալ և պատմել, բայց իրավական հետևանք` կոնկրետ իր մանդատից բխող, չի կարող լինել»,– պարզաբանում է իրավաբանը։
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների վերադարձին, Արա Ղազարյանը պնդում է, որ իրավական մեխանիզմներ կան և Ադրբեջանն էլ կարող է դրանցով առաջնորդվելով վերադարձնել նրանց հայկական կողմին։ Բայց, ինչպես մեր զրուցակիցն է ասում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և Ադրբեջանում ապօրինի պահվող այլ գերիների հարցն այս պահին ամբողջությամբ Ադրբեջանի կամահայտնության տիրույթում է։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: