https://arm.sputniknews.ru/20260424/iranci-masnagetnery-veradarnum-en-busher-aeki-nvor-blvokneri-karucman-hartak-likhachvov-101380289.html
Իրանցի մասնագետները վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ–ի նոր բլոկների կառուցման հարթակ. Լիխաչով
Իրանցի մասնագետները վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ–ի նոր բլոկների կառուցման հարթակ. Լիխաչով
Sputnik Արմենիա
Լիխաչովն ընդգծել է, որ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը բավական արագ վերադառնալու հավանականություն կա: 24.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-24T18:47+0400
2026-04-24T18:47+0400
2026-04-24T18:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
ալեքսեյ լիխաչով
«ռոսատոմ»
«բուշեր» աէկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_0:84:1600:984_1920x0_80_0_0_b83c8168b20e0c0dc4b6aa45c88dd25b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Իրանցի մասնագետները աստիճանաբար վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման հարթակ, սակայն շինարարության վերսկսման ժամկետները կախված են ռազմական հակամարտության ավարտից: Այս հայտարարությունն արել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքը մեջբերում է «Страна Росатом»–ը։Նա ընդգծել է, որ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը բավական արագ վերադառնալու հավանականություն կա:«Սակայն շատ բան կախված է Մերձավոր Արևելքում, Հորմուզի նեղուցում հակամարտության ավարտից», - հավելել է «Ռոսատոմի» ղեկավարը:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100029220_89:0:1512:1067_1920x0_80_0_0_444bf5fdfe6a376c57ddcb111c3103fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ», «բուշեր» աէկ
իրանի իսլամական հանրապետություն, ալեքսեյ լիխաչով, «ռոսատոմ», «բուշեր» աէկ
Իրանցի մասնագետները վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ–ի նոր բլոկների կառուցման հարթակ. Լիխաչով
18:47 24.04.2026 (Թարմացված է: 18:48 24.04.2026) Լիխաչովն ընդգծել է, որ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը բավական արագ վերադառնալու հավանականություն կա:
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Իրանցի մասնագետները աստիճանաբար վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման հարթակ, սակայն շինարարության վերսկսման ժամկետները կախված են ռազմական հակամարտության ավարտից: Այս հայտարարությունն արել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքը մեջբերում է «Страна Росатом»–ը։
«Առաջին անգամ կարելի է փաստել, որ վատ նորություն չկա։ Իրանցի մասնագետները սկսում են աստիճանաբար վերադառնալ հարթակ։ Ճիշտ է՝ սա դեռ լիարժեք շինարարություն չէ, այլ մեքենաների, սարքավորումների փորձարկում, որոշակի ստուգում: Եվ մենք ակտիվորեն համագործակցում ենք, դրա համար էլ մեր մարդիկ մնացել են «Բուշերի» տարածքում», - ասել է Լիխաչովը։
Նա ընդգծել է, որ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը բավական արագ վերադառնալու հավանականություն կա:
«Սակայն շատ բան կախված է Մերձավոր Արևելքում, Հորմուզի նեղուցում հակամարտության ավարտից», - հավելել է «Ռոսատոմի» ղեկավարը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։