https://arm.sputniknews.ru/20260423/serzh-sargsjani-yntrutjunnerin-chmasnakcely-keghts-tez-e-nikvol-pashinjan-101299497.html
Սերժ Սարգսյանի` ընտրություններին չմասնակցելը կեղծ թեզ է. Նիկոլ Փաշինյան
Սերժ Սարգսյանի` ընտրություններին չմասնակցելը կեղծ թեզ է. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ընտրություններով ընդդիմությունն ուզում է վերականգնել ՀՀԿ- ԲՀԿ- ՀՅԴ կոալիցան։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T14:28+0400
2026-04-23T14:28+0400
2026-04-23T14:28+0400
ազգային ժողովի ընտրություններ
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100633173_0:0:1280:721_1920x0_80_0_0_401518666017819c291dcff595801e59.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը կեղծ թեզ է համարում։ Նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե Սարգսյանն այլ ուժերի միջոցով է մասնակցում։Հիշեցնենք, որ ապրիլի մեկին ՀՀԿ–ն, որի նախագահը Սերժ Սարգսյանն է, հայտարարեց, որ չի մասնակցի ԱԺ ընտրություններին։ Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100633173_138:0:1275:853_1920x0_80_0_0_9394dd9d1fe5de3403e18f7e401e7bd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազգային ժողովի ընտրություններ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
ազգային ժողովի ընտրություններ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
Սերժ Սարգսյանի` ընտրություններին չմասնակցելը կեղծ թեզ է. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ընտրություններով ընդդիմությունն ուզում է վերականգնել ՀՀԿ- ԲՀԿ- ՀՅԴ կոալիցան։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը կեղծ թեզ է համարում։ Նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե Սարգսյանն այլ ուժերի միջոցով է մասնակցում։
«Նախորդ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքով էր մասնակցում, այս ընտրություններում՝ «Ուժեղ Հայաստանով»։ Նախ՝ հրապարակային հայտարարել է, երկրորդ՝ ամբողջ կազմը՝ ձեզ հայտնի Աշոտյանով և մյուսներով, մասնակցում էր հանրահավաքներին։ Այսօրվա ընտրական գործընթացներում նրանք ուզում են ռևանշի հասնել ու վերականգնել 2006-2007 թվականների ՀՅԴ- ԲՀԿ- ՀՀԿ կոալիցիան։ Այլ պատմություն սրա տակ չկա»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի մեկին ՀՀԿ–ն, որի նախագահը Սերժ Սարգսյանն է, հայտարարեց, որ
չի մասնակցի ԱԺ ընտրություններին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին
կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք
որոշել են դադարեցնել համագործակցությունը։