00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նոր մասնագետների կարիք կա. ՀՀ քաղավիացիայի արդիականացման համար 321մլն դրամ հատկացվեց

© Photo : EVN Spotting / Social media of FlyOne Armenia«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2026
Բաժանորդագրվել
Դավիթ Խուդաթյանը նշեց, որ քննարկում են նաև «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալն ավելի մեծացնելու մասին, և նոր ուղղություններ մեկնարկելու համար քննարկումներ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հետ պայմանագիր կնքելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստացավ 321 մլն դրամ։
«Սև ցուցակը» դատավճիռ չէ․ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն պատրաստ է ԵՄ նոր աուդիտին
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ այս գումարը կստանան 2026 թ. պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում, որը հնարավորություն կտա վերակազմակերպել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
«Դա թույլ կտա կոմիտեին գործունեության ընթացքում շահույթ գեներացնել, կստեղծվի ինքնաբավություն, կստեղծվեն նաև իրավական նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան կոմիտեի կազմում ոչ ՀՀ քաղաքացի գործընկերներ ներգրավել` հաշվի առնելով նրանց փորձը։ Դա անհրաժեշտ է նաև կոմիտեի արդյունավետության բարձրացման համար»,– հայտարարեց նախարարը։
Նա նշեց, որ 2025 թ. աուդիտի արդյունքները ցույց են տվել, որ նոր մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա` այլ աշխատավարձով, որպեսզի հնարավոր լինի առկա խնդիրները լուծել։
«Այդ աուդիտի արդյունքներով` նույն ԻԿԱՕ–ի կողմից մեր ավիացիայի թերությունները վերացված են, ուղղակի այն ժամանակ ոչ ամբողջ ծավալով էին իրականացվել ստուգումները։ Թերություններ են եղել, որոնք մեզ համար էլ հասանելի չեն եղել, որ մենք էլ ջանքեր ներդնենք` այդ թերությունները վերացնելու համար»,– վստահեցրեց Խութայանը` անդրադառնալով ԵՄ–ի կողմից մեր ավիացիայի` «սև ցուցակում» հայտնվելու թեմային։
Նա տեղեկացրեց, որ 2025 թ. ընթացքում 47–48 ավիաընկերություններից կողմից ՀՀ–ից շուրջ 70 ուղղություններով թռիչքներ են իրականացվել։
Խուդաթյանի տվյալներով` նախորդ տարի «Զվարթնոց» օդանավակայանի դեպքում ուղևորահոսքը կազմել է 5.7 մլն ուղևոր, ինչպես նաև շուրջ 10 նոր ուղղություններով թռիչքներ են իրականացվել։ Նա հիշեցրեց, որ այս տարի նոր պայմանավորվածություններ ունեն ինչպես դեպի եվրոպական ուղղություններ, այնպես էլ այլ երկրների հետ։
Ինչո՞ւ Հայաստանի ավիաոլորտը մնաց ԵՄ «սև ցուցակում»․ Քաղավիացիան մանրամասներ է հայտնում
«Երկար սպասված ուղղություն ունենք այս տարի, դա Երևան–Լոնդոն–Երևան ուղղությունն է։ Ղազախստանի դեպքում մեկից ավելի ավիաընկերություններ են հայտարարել, որ թռիքչներ են իրականացնելու ու արդեն կան ֆիքսված ամսաթվեր և տոմսեր»,– ասաց նախարարը։
Նա նշեց, որ քննարկում են նաև «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալն ավելի մեծացնելու մասին, և նոր ուղղություններ մեկնարկելու համար քննարկումներ ունեն։
«Հյուսիս–Հարավ նորակառույց ճանապարհի շնորհիվ օրվա որոշ ժամերի «Շիրակ» օդանավակայան հասնելն ավելի կարճ է ստացվում, քան դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,– հայտարարեց Խուդաթյանն` ավելացնելով, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը նախագծվել էր մինչև 3.5–4 մլն ուղևոր սպասարկելու համար, մինչդեռ 2025 թ. ընթացքում այն իր պոտենցիալից 20–30 տոկոսով ավելի է սպասարկում իրականացրել։
Լրահոս
0