https://arm.sputniknews.ru/20260423/mahacel-e-mardy-ev-orenqy-haghvordashari-heghinak-aleqsej-pimanvovy-101316897.html
Մահացել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարի հեղինակ Ալեքսեյ Պիմանովը
Մահացել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարի հեղինակ Ալեքսեյ Պիմանովը
Sputnik Արմենիա
Ալեքսեյ Պիմանովը սիրտի կաթված է ստացել։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T20:03+0400
2026-04-23T20:03+0400
2026-04-23T20:03+0400
մահ
ռուս
հաղորդավար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101315274_0:136:2968:1806_1920x0_80_0_0_10f18925353c2708ea818318ce8f3778.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Մահացել է ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսեյ Պիմանովը։ Նա 64 տարեկան էր։ Այդ մասին հայտնում է հեռուստաալիքի կայքը:Նշվում է, որ Պիմանովը սիրտի կաթված է ստացել։«Անդառնալի կորուստ մեր կոլեկտիվի համար», - ասել են Պիմանովի գործընկերները։Հեռուստաալիքը խորին ցավակցություն է հայտնել լրագրողի հարազատներին և մերձավորներին:Ալեքսեյ Պիմանովը ծնվել է 1962 թվականի փետրվարի 9-ին՝ Մոսկվայում։ Նա հեռուստատեսային կարիերան սկսել է 1986 թվականին Օստանկինոյում՝ որպես տեսաինժեներ, իսկ ավելի ուշ՝ օպերատոր։ Երեք տարի անց տեղափոխվել է ԽՍՀՄ պետական հեռուստատեսության հասարակական-քաղաքական ծրագրերի խմբագրություն:Եղել է «Մարդը և օրենքը» ծրագրի պրոդյուսերը, 1996 թվականից դարձել հաղորդման վարողը։ Այդ ժամանակ Պիմանովը ստանձնել է նաև «Օստանկինո» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2013 թվականի հոկտեմբերից դարձել է «Կարմիր աստղ» մեդիահոլդինգի նախագահը։2011-2013թթ. հանդիսացել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ:Պիմանովը 2021 թ. ստացել է ՌԴ կառավարության մրցանակ ԶԼՄ-ների ոլորտում աշխատանքի համար, իսկ 2022 թ. արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչման։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101315274_26:0:2757:2048_1920x0_80_0_0_e9226b0c977d9529eccde2d2bffa7128.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, ռուս, հաղորդավար
Մահացել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարի հեղինակ Ալեքսեյ Պիմանովը
Ալեքսեյ Պիմանովը սիրտի կաթված է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Մահացել է ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսեյ Պիմանովը։ Նա 64 տարեկան էր։ Այդ մասին հայտնում է հեռուստաալիքի կայքը:
«Քիչ առաջ ցավալի լուր ստացվեց։ Մահացել է մեր գործընկերը՝ Առաջին ալիքի հեղինակ Ալեքսեյ Պիմանովը՝ տաղանդավոր լրագրողը, ռեժիսորը, պրոդյուսերը: Քառորդ դար նա վարում էր «Մարդը և օրենքը» հաղորդումը, նաև սցենարներ էր գրում ֆիլների համար, նկարահանում դրանք և ղեկավարում «Красная звезда» խոշոր մեդիահոլդինգը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պիմանովը սիրտի կաթված է ստացել։
«Անդառնալի կորուստ մեր կոլեկտիվի համար», - ասել են Պիմանովի գործընկերները։
Հեռուստաալիքը խորին ցավակցություն է հայտնել լրագրողի հարազատներին և մերձավորներին:
Ալեքսեյ Պիմանովը ծնվել է 1962 թվականի փետրվարի 9-ին՝ Մոսկվայում։ Նա հեռուստատեսային կարիերան սկսել է 1986 թվականին Օստանկինոյում՝ որպես տեսաինժեներ, իսկ ավելի ուշ՝ օպերատոր։ Երեք տարի անց տեղափոխվել է ԽՍՀՄ պետական հեռուստատեսության հասարակական-քաղաքական ծրագրերի խմբագրություն:
Եղել է «Մարդը և օրենքը» ծրագրի պրոդյուսերը, 1996 թվականից դարձել հաղորդման վարողը։ Այդ ժամանակ Պիմանովը ստանձնել է նաև «Օստանկինո» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2013 թվականի հոկտեմբերից դարձել է «Կարմիր աստղ» մեդիահոլդինգի նախագահը։
2011-2013թթ. հանդիսացել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ:
Պիմանովը 2021 թ. ստացել է ՌԴ կառավարության մրցանակ ԶԼՄ-ների ոլորտում աշխատանքի համար, իսկ 2022 թ. արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչման։