https://arm.sputniknews.ru/20260423/agn-ashkhatakic-ashkhen-aleqsanjany-datapartvel-e-2-tarva-azatazrkman-zlm-101301255.html
ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման. ԶԼՄ
ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Փաստաբանը հայտնել է, որ Աշխեն Ալեքսանյանը Վիեննայում նոր-նոր է նշանակված եղել հյուպատոս, սակայն չի հասցրել ստանձնել պաշտոնը։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T15:14+0400
2026-04-23T15:14+0400
2026-04-23T15:14+0400
հայաստան
աշխեն ալեքսանյան
փաստաբան
ազատազրկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94190219_0:0:770:434_1920x0_80_0_0_cba871949ce17d710ce04149eaf10a0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել Աշխեն Ալեքսանյանին, որին պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացվել։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը` հղում անելով նրա պաշտպան Աբգար Պողոսյանին։Փաստաբանը մարտի 28-ին ֆեյսբուքյան էջում գրեց, որ Աշխեն Ալեքսանյանը հանիրավի է հանրային պարսավանքի ենթարկվել, որովհետև նա պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է։ Հաջորդ օրը ԲԴԽ–ն պարզաբանեց` դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանին վերագրված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։Աբգար Պողոսյանը թերթին հայտնել է, որ ազատազրկման դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։Նա հավելել է` դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո իրենք իրավական գործընթաց են սկսելու՝ կապված կնոջը պախարակելու, «պետական դավաճանի» պիտակ կպցնելու, հանիրավի մեղադրանքի հետ։«Ներպետական ատյաններից դուրս էլ գնալու ենք, քանի որ անձի ճակատագրին է վերաբերում»,– ասել է Պողոսյանը։Ըստ փաստաբանի՝ Աշխեն Ալեքսանյանը Վիեննայում նոր-նոր է նշանակված եղել հյուպատոս, սակայն չի հասցրել ստանձնել պաշտոնը, ՀՀ քննչական կոմիտեն նրան կանչել է հարցաքննության, իր ոտքով գնացել է և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել նախաքննական մարմնին՝ օժանդակելով քննությանը։Հիշեցնենք` 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Աշխեն Առաքելյանը կալանավորվել է։ ԶԼՄ–ները հայտնեցին, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և կարևոր տեղեկություններ է փոխանցել նրան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94190219_0:0:770:578_1920x0_80_0_0_d69d51c1f2f54ce86a98a61ddedce37d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխեն ալեքսանյան, փաստաբան, ազատազրկում
հայաստան, աշխեն ալեքսանյան, փաստաբան, ազատազրկում
ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման. ԶԼՄ
Փաստաբանը հայտնել է, որ Աշխեն Ալեքսանյանը Վիեննայում նոր-նոր է նշանակված եղել հյուպատոս, սակայն չի հասցրել ստանձնել պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել Աշխեն Ալեքսանյանին, որին պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացվել։ Այս մասին հայտնում է
«Հրապարակ» թերթը` հղում անելով նրա պաշտպան Աբգար Պողոսյանին։
Փաստաբանը մարտի 28-ին ֆեյսբուքյան էջում գրեց, որ Աշխեն Ալեքսանյանը հանիրավի է հանրային պարսավանքի ենթարկվել, որովհետև նա պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է։ Հաջորդ օրը ԲԴԽ–ն պարզաբանեց` դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանին վերագրված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։ Աբգար Պողոսյանը թերթին հայտնել է, որ ազատազրկման դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։
«Երբևէ դժվար գտնենք այս հոդվածով նախկինում չդատված անձ, որ փաստացի ազատազրկման ենթարկված լինի։ Միջին ծանրության հանցանք է, սկսվում է տուգանքից։ Մենք թե՛ պատժի մասով, թե՛ մեղավորության մասով բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան, քանի որ իր արարքում հանցանք չկա»,– ասել է փաստաբանը։
Նա հավելել է` դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո իրենք իրավական գործընթաց են սկսելու՝ կապված կնոջը պախարակելու, «պետական դավաճանի» պիտակ կպցնելու, հանիրավի մեղադրանքի հետ։
«Ներպետական ատյաններից դուրս էլ գնալու ենք, քանի որ անձի ճակատագրին է վերաբերում»,– ասել է Պողոսյանը։
Ըստ փաստաբանի՝ Աշխեն Ալեքսանյանը Վիեննայում նոր-նոր է նշանակված եղել հյուպատոս, սակայն չի հասցրել ստանձնել պաշտոնը, ՀՀ քննչական կոմիտեն նրան կանչել է հարցաքննության, իր ոտքով գնացել է և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել նախաքննական մարմնին՝ օժանդակելով քննությանը։
Հիշեցնենք` 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Աշխեն Առաքելյանը կալանավորվել է։ ԶԼՄ–ները
հայտնեցին, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և կարևոր տեղեկություններ է փոխանցել նրան։