00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:32
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխեն Ալեքսանյանը, որը մեղադրվում էր պետական դավաճանության մեջ, կալանքի տակ է. պարզաբանում

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՄեկուսարան
Մեկուսարան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2026
Բաժանորդագրվել
Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանին վերագրված արարքը համապատասխանում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Աշխեն Ալեքսանյանը, որին պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացվել, շարունակում է մնալ կալանքի տակ, նրա արարքին տրված իրավական գնահատականն է փոփոխվել։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Փաստաբան Աբգար Պողոսյանը երեկ ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Աշխեն Ալեքսանյանը հանիրավի է հանրային պարսավանքի ենթարկվել, որովհետև նա պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, 2026 թվականի մարտի 27-ին դռնփակ դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), կայացրել է մեղադրական վերդիկտ, որով գտել է, որ ապացուցված է մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքը կատարելու մեջ»,– «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակը։
Այսինքն` դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։
Հիշեցնենք` 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Աշխեն Առաքելյանը կալանավորվել է։ ԶԼՄ–ները հայտնեցին, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և կարևոր տեղեկություններ է փոխանցել նրան։
Լրահոս
0