https://arm.sputniknews.ru/20260423/adrbejanin-arvats-razmavarakan-gvortsarqy-mi-arajark-e-vor-petq-e-iragvortsvi-pashinjan-101297760.html
Ադրբեջանին արված ռազմավարական գործարքը մի առաջարկ է, որ պետք է իրագործվի. Փաշինյան
Ադրբեջանին արված ռազմավարական գործարքը մի առաջարկ է, որ պետք է իրագործվի. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իրեն պետք չէ արձագանք Ադրբեջանից. երբ ճիշտ բանաձևը ճիշտ տեղում դնում ու ճիշտ ձևով օգտագործում ես, այն սկսում է աշխատել։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T14:00+0400
2026-04-23T14:00+0400
2026-04-23T14:00+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101291851_0:133:1500:977_1920x0_80_0_0_8e3d69fe01159c4e175e8b5a3378ceb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքը մի առաջարկ է, որ պետք է ուղղակի իրագործվի ու իրագործվելու է։ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Փաշինյանն ապրիլի 20-ին պարզաբանեց Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքի էությունը, որի մասին առաջին անգամ խոսել էր 2024 թվականի նոյեմբերին: Նրա խոսքով` սահմանագծում, սահմանազատում անելուց հետո հանգիստ են թողնում միմյանց, չեն փորփրում, թե ով որտեղ է ապրել, ով ինչ է ունեցել, ընդհանրապես փակում են թեման։ Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե ինչ արձագանք է ստացել Փաշինյանը Ադրբեջանից, կամ եթե չկա արձագանք, ապա ինչ է ակնկալում նա` հաշվի առնելով նաև այն, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» վերտառությամբ ցուցահանդես է բացվել։Ի պատասխան վարչապետը հայտարարեց` ՀՀ–ում ինչքան խոսվում է Ղարաբաղը վերադարձնելու մասին, այնքան Ադրբեջանում այդ խոսույթը լինելու է և հակառակը։Փաշինյանը նշեց, որ ինքը Ադրբեջանի անունից չի կարող խոսել, այլ միայն կարող է ասել, որ բավականին երկար ժամանակ ռազմավարական մեր պատկերացումները գետնի վրա, իրականության մեջ տալիս են արդյունք։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101291851_167:0:1500:1000_1920x0_80_0_0_111f590e52cc2632a326a55ec24b6a7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ
Ադրբեջանին արված ռազմավարական գործարքը մի առաջարկ է, որ պետք է իրագործվի. Փաշինյան
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իրեն պետք չէ արձագանք Ադրբեջանից. երբ ճիշտ բանաձևը ճիշտ տեղում դնում ու ճիշտ ձևով օգտագործում ես, այն սկսում է աշխատել։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքը մի առաջարկ է, որ պետք է ուղղակի իրագործվի ու իրագործվելու է։ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։
Փաշինյանն ապրիլի 20-ին
պարզաբանեց Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքի էությունը, որի մասին առաջին անգամ
խոսել էր 2024 թվականի նոյեմբերին: Նրա խոսքով` սահմանագծում, սահմանազատում անելուց հետո հանգիստ են թողնում միմյանց, չեն փորփրում, թե ով որտեղ է ապրել, ով ինչ է ունեցել, ընդհանրապես փակում են թեման։ Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե ինչ արձագանք է ստացել Փաշինյանը Ադրբեջանից, կամ եթե չկա արձագանք, ապա ինչ է ակնկալում նա` հաշվի առնելով նաև այն, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» վերտառությամբ ցուցահանդես է բացվել։
Ի պատասխան վարչապետը հայտարարեց` ՀՀ–ում ինչքան խոսվում է Ղարաբաղը վերադարձնելու մասին, այնքան Ադրբեջանում այդ խոսույթը լինելու է և հակառակը։
«Ես կարծում եմ որ դա մի առաջարկ է, որ պետք է ուղղակի իրագործվի ու իրագործվելու է։ Ինձ պետք չէ արձագանք Ադրբեջանից. երբ ճիշտ բանաձևը ճիշտ տեղում դնում ու ճիշտ ձևով օգտագործում ես, ինքը սկսում է աշխատել։ Խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը դրա արձագանքն է, սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, հաստատված խաղաղությունը դրա արձագանքն են»,– հայտարարեց նա։
Փաշինյանը նշեց, որ ինքը Ադրբեջանի անունից չի կարող խոսել, այլ միայն կարող է ասել, որ բավականին երկար ժամանակ ռազմավարական մեր պատկերացումները գետնի վրա, իրականության մեջ տալիս են արդյունք։