00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը պարզաբանել է` ինչ գործարք է առաջարկել Բաքվին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2026
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետն Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքի մասին առաջին անգամ հայտարարել է 2024 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքի էությունը, որի մասին առաջին անգամ խոսել էր 2024 թվականի նոյեմբերին:
«Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումից հետո կողմերը ճշգրիտ դելիմիտացիա են անում ու հանգիստ թողնում միմյանց։ Այլևս չենք փորփրում, թե ով, երբ ու որտեղ է ապրել, ով ինչ է ունեցել և այլն։ Մենք փակում ենք թեման: Դա է խաղաղությունը։ Միայն այսպես մենք կարող ենք հասնել խաղաղության: Մենք ունենք մեր ճշմարտությունը, բայց մնացած բոլորն էլ ունեն իրենց ճշմարտությունը: Եվ այնպես չէ, որ երբ գնում ենք միջազգային ատյաններ, այդ հանրությունը ծափահարում է մեզ, երբ պատմում ենք մեր ճշմարտության մասին»,- ֆեյսբուքյան իր էջում ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը։
Նա նշել է` կան եվրոպական երկրներ և որոշակի քաղաքական շրջանակներ այդ երկրներում, որոնք համակրում են Հայաստանին, կիսում են նրա տեսակետը, պատմական նարատիվները և այլն, միևնույն ժամանակ այդ նույն երկրներում եղել են և կան շրջանակներ, որոնք կիսում են ադրբեջանական մոտեցումները: ՀՀ վարչապետի պնդմամբ՝ ի վերջո, այդ ամենը հանգեցրել է հակամարտության։
Նա կրկին հավաստիացրել է, թե Հայաստանը միջազգային օրենքներով պատկանող որևէ տարածք չի զիջել Ադրբեջանին, և այսօր էլ իրենք խոսում են ՀՀ-ի շուրջ 200 քմ օկուպացված տարածքի մասին։ Փաշինյանը վստահեցրել է՝ այդ հարցը սահմանազատման շրջանակում կլուծվի, քանի որ դա լեգիտիմ հարց է` չնայած միջազգային լեգիտիմությունը բացարձակ երաշխիք չէ, քանի որ աշխարհը հիմա խառն է։
Լրահոս
0