https://arm.sputniknews.ru/20260422/nikvol-pashinjany-bvoghvoqarkel-e-hraparak-oraterti-gvortsvov-arajin-atjani-vorvoshumy-101260189.html
Նիկոլ Փաշինյանը բողոքարկել է «Հրապարակ» օրաթերթի գործով առաջին ատյանի որոշումը
Նիկոլ Փաշինյանը բողոքարկել է «Հրապարակ» օրաթերթի գործով առաջին ատյանի որոշումը
Sputnik Արմենիա
Փաշինյանը պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T15:19+0400
2026-04-22T15:19+0400
2026-04-22T15:19+0400
նիկոլ փաշինյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100541404_0:0:1500:844_1920x0_80_0_0_da854c9b70c35b57ec05652253cca5fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հրապարակ» օրաթերթի գործով հայցադիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Վերաքննիչ հայցի ներկայացման հիմքում առաջին ատյանի դատարանի կողմից Փաշինյանի հայցի մասնակի բավարարումն է։Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում էր ներկայացրել «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով նյութի հրապարակման համար։ Նիկոլ Փաշինյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել ԶԼՄ-ին հրապարակայնորեն հերքել հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև հօգուտ իրեն բռնագանձել 1․000․000 դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100541404_142:0:1475:1000_1920x0_80_0_0_b94d5b2952cc7b7b2c3848895fb430c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, դատ, դատարան
նիկոլ փաշինյան, դատ, դատարան
Նիկոլ Փաշինյանը բողոքարկել է «Հրապարակ» օրաթերթի գործով առաջին ատյանի որոշումը
Փաշինյանը պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հրապարակ» օրաթերթի գործով հայցադիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Վերաքննիչ հայցի ներկայացման հիմքում առաջին ատյանի դատարանի կողմից Փաշինյանի հայցի մասնակի բավարարումն է։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2026թ. մարտի 18-ին մասնակի բավարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։ Դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին հերքել պաշտոնյայի վերաբերյալ զրպարտություն պարունակող տվյալները, սակայն մերժել է 1 մլն դրամ փոխհատուցման պահանջը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում էր ներկայացրել «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով նյութի հրապարակման համար։ Նիկոլ Փաշինյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել ԶԼՄ-ին հրապարակայնորեն հերքել հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև հօգուտ իրեն բռնագանձել 1․000․000 դրամ փոխհատուցում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս: