00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ջրային ռեսուրսների կառավարում. Հայաստանն աջակցում է Ղազախստանի նախաձեռնությանը

© Photo : official site of the President of RAՀՀ նախագահի ու Ղազախստանի վարչապետի հանդիպումը
ՀՀ նախագահի ու Ղազախստանի վարչապետի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2026
Բաժանորդագրվել
Միջազգային համագործակցությունը, համաշխարհային ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը, փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը կենսական նշանակություն ունեն համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման համար։ Այս մասին Աստանայում հայտարարել է Հայաստանի նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության բոլոր անդամների հետ կլիմայի փոփոխության հետևանքների դեմ պայքարում և կմասնակցի ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման շուրջ Ղազախստանի նախաձեռնած խորհրդակցություններին։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Աստանայում մեկնարկած Տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Խմելու ջրի խնայողության վերաբերյալ ՀԾԿՀ–ն 2 որոշում է կայացրել
Ինչպես նշել է Խաչատուրյանը՝ միջազգային համագործակցությունը, համաշխարհային ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը, փորձագիտական գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանակումը կենսական կարևորություն ունեն բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու հարցում։
«Հայաստանը պատրաստ է համագործակցել բոլորի հետ թե՛ տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով ու մշակումներով, քանի որ միայն համատեղ ուժերով կարող ենք պաշտպանել մեր Երկիր մոլորակը, կայունություն ու բարօրություն ապահովել մեր հասարակության ու նաև գալիք սերունդների համար»,-ասել է Հայաստանի նախագահը։
Նա խոստովանել է, որ Հայաստանը նույնպես լուրջ խնդիրների է բախվում կլիմայի փոփոխության պատճառով, թեև ջերմոցային գազերի արտանետումների հարցում երկրի բաժինը 0,01%-ից էլ քիչ է։
Խաչատուրյանի խոսքով՝ կլիմայական փոփոխությունները հանգեցրել են բնական ծանր աղետների` ինչպիսիք են հեղեղումներն ու երաշտները։
Նա հայտարարել է, որ Հայաստանը ողջունում է միջազգային գործընկերների հետ գլոբալ խորհրդակցություններ սկսելու ղազախական նախաձեռնությունը, որի նպատակն է ուժեղացնել համագործակցությունը ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման համար։
Խմելու ջրի հարցն Իրանում և արաբական երկրներում կարող է հումանիտար աղետի վերածվել. փորձագետ
«Հայաստանն ակտիվորեն կմասնակցի այդ խորհրդակցություններին»,-ասել է Խաչատուրյանը։
Աստանայի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո ապրիլի 22-ից 24-ը։ Դրան մասնակցում են հազարավոր պատվիրակներ, այդ թվում՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների շուրջ 100 բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Լրահոս
0