https://arm.sputniknews.ru/20260402/khmelu-jri-harcn-iranum-ev-arabakan-erkrnerum-karvogh-e-humanitar-agheti-veratsvel-pvordzaget-100552654.html
Խմելու ջրի հարցն Իրանում և արաբական երկրներում կարող է հումանիտար աղետի վերածվել. փորձագետ
Խմելու ջրի հարցն Իրանում և արաբական երկրներում կարող է հումանիտար աղետի վերածվել. փորձագետ
Sputnik Արմենիա
Ջրային ոլորտի փորձագետն արձանագրում է, որ պատերազմի ժամանակ ջրի աղբյուրների վնասումը մշտապես եղել է հակառակորդի նկատմամբ առավելության հասնելու հիմնական... 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T20:23+0400
2026-04-02T20:23+0400
2026-04-02T22:53+0400
ջուր
իրանի իսլամական հանրապետություն
կղզի
ամն
իսրայել
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100569793_0:141:1280:861_1920x0_80_0_0_3c9cefff0431206708f4f0215176dfc9.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանական Ղեշմ կղզում գտնվող ջրի զտման գործարանի վերականգնումը և բնակչության ջրամատակարարումը կազմակերպելը` հատկապես պատերազմական իրավիճակում, շատ լուրջ խնդիր է լինելու Իրանի իշխանությունների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը։Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Իրանում` Պարսից ծոցի Ղեշմ կղզում, ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով ջրի զտման գործարան է ոչնչացվել։ Դա ամբողջությամբ ջրազրկել է Ղեշմ կղզին և հումանիտար խնդիրների առաջ կանգնեցրել Իրանին։«Բնականաբար, տեղում ավերված գործարանը հեշտ չէ վերականգնել։ Հարկավոր է գնել սարքավորումները, բերել։ Իսկ դա կարող է շատ ժամանակ տևել, հատկապես, եթե կայանի հզորությունը մեծ է»,– ասում է մասնագետը։Նա հիշեցնում է, որ խմելու ջրի խնդիր ունի ոչ միայն Իրանը, այլև ամբողջ Մերձավոր Արևելքը, որտեղ ջրի աղազերծման գործարանները խմելու ջրի հիմնական աղբյուր են հանդիսանում։Աղաբաբյանի խոսքով` աղի ջրի զտման սարքավորումները, որոնց միջոցով ծովի ջուրը վերածվում է քաղցրահամ, խմելու ջրի, բավական թանկ արժեն։ Նա նշում է, որ եթե ցամաքային բնակավայրերում խմելու ջուրը բնակչությանը մատակարարվում է ցիստեռններով, և դա աշխարհի շատ սակավաջուր երկրներում տարածված մեթոդ է, ապա ցամաքից կտրված, ծովով շրջապատված կղզում միակ տարբերակը մնում է լցանավերով ջրի տեղափոխումը, ինչը բավական բարդ, աշխատատար ու ծախսատար գործընթաց է։«Այս պատերազմական իրավիճակում դրան ալտերնատիվ գտնելը, ուրիշ տեղից տեղափոխելը, ջուրը տանկերներով (լցանավեր–խմբ.) բերելը, կարծում եմ, այդքան էլ իրատեսական չէ։ Եվ, հետևաբար, տվյալ գոտում ջրի բացակայությունը շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ բնակչության ու երկրի վրա»,– ասում է Աղաբաբյանը։Ջրային ոլորտի փորձագետն արձանագրում է, որ պատերազմի ժամանակ ջրի աղբյուրների վնասումը մշտապես եղել է և այսօր էլ մնում է հակառակորդին մեծ վնաս հասցնելու հիմնական ստրատեգիական ուղղություններից մեկը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100569793_0:21:1280:981_1920x0_80_0_0_3ee7b482b33d7af420c49011a3b26c38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջուր, իրանի իսլամական հանրապետություն, կղզի, ամն, իսրայել, մերձավոր արևելք
ջուր, իրանի իսլամական հանրապետություն, կղզի, ամն, իսրայել, մերձավոր արևելք
Խմելու ջրի հարցն Իրանում և արաբական երկրներում կարող է հումանիտար աղետի վերածվել. փորձագետ
20:23 02.04.2026 (Թարմացված է: 22:53 02.04.2026) Ջրային ոլորտի փորձագետն արձանագրում է, որ պատերազմի ժամանակ ջրի աղբյուրների վնասումը մշտապես եղել է հակառակորդի նկատմամբ առավելության հասնելու հիմնական ստրատեգիական ուղղություններից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանական Ղեշմ կղզում գտնվող ջրի զտման գործարանի վերականգնումը և բնակչության ջրամատակարարումը կազմակերպելը` հատկապես պատերազմական իրավիճակում, շատ լուրջ խնդիր է լինելու Իրանի իշխանությունների համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը։
Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Իրանում` Պարսից ծոցի Ղեշմ կղզում,
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով ջրի զտման գործարան է ոչնչացվել։ Դա ամբողջությամբ ջրազրկել է Ղեշմ կղզին և հումանիտար խնդիրների առաջ կանգնեցրել Իրանին։
«Բնականաբար, տեղում ավերված գործարանը հեշտ չէ վերականգնել։ Հարկավոր է գնել սարքավորումները, բերել։ Իսկ դա կարող է շատ ժամանակ տևել, հատկապես, եթե կայանի հզորությունը մեծ է»,– ասում է մասնագետը։
Նա հիշեցնում է, որ խմելու ջրի խնդիր ունի ոչ միայն Իրանը, այլև ամբողջ Մերձավոր Արևելքը, որտեղ ջրի աղազերծման գործարանները խմելու ջրի հիմնական աղբյուր են հանդիսանում։
«Դրանք կարող են լինել օրական մինչև 1 միլիոն խմ թողունակությամբ մեծ գործարաններ։ Եթե խոսքը փոքր գործարանների մասին է, որոնք մի փոքրիկ գյուղի խմելու ջրի խնդիր են լուծում, դրանց վերականգնումը ավելի արագ հնարավոր կլինի իրականացնել, բայց եթե խոսքը այսպիսի հզոր գործարանների մասին է, դա շատ ավելի երկար ժամանակ կխլի»,– նկատում է մեր զրուցակիցը։
Աղաբաբյանի խոսքով` աղի ջրի զտման սարքավորումները, որոնց միջոցով ծովի ջուրը վերածվում է քաղցրահամ, խմելու ջրի, բավական թանկ արժեն։ Նա նշում է, որ եթե ցամաքային բնակավայրերում խմելու ջուրը բնակչությանը մատակարարվում է ցիստեռններով, և դա աշխարհի շատ սակավաջուր երկրներում տարածված մեթոդ է, ապա ցամաքից կտրված, ծովով շրջապատված կղզում միակ տարբերակը մնում է լցանավերով ջրի տեղափոխումը, ինչը բավական բարդ, աշխատատար ու ծախսատար գործընթաց է։
«Այս պատերազմական իրավիճակում դրան ալտերնատիվ գտնելը, ուրիշ տեղից տեղափոխելը, ջուրը տանկերներով (լցանավեր–խմբ.) բերելը, կարծում եմ, այդքան էլ իրատեսական չէ։ Եվ, հետևաբար, տվյալ գոտում ջրի բացակայությունը շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ բնակչության ու երկրի վրա»,– ասում է Աղաբաբյանը։
Ջրային ոլորտի փորձագետն արձանագրում է, որ պատերազմի ժամանակ ջրի աղբյուրների վնասումը մշտապես եղել է և այսօր էլ մնում է հակառակորդին մեծ վնաս հասցնելու հիմնական ստրատեգիական ուղղություններից մեկը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: