https://arm.sputniknews.ru/20260422/hh-nerkajis-ghekavarnery-kremli-hamar-anhaskanali-lezvvov-en-khvosum-ataev-101267793.html
ՀՀ ներկայիս ղեկավարները Կրեմլի համար անհասկանալի լեզվով են խոսում. Աթաև
ՀՀ ներկայիս ղեկավարները Կրեմլի համար անհասկանալի լեզվով են խոսում. Աթաև
Sputnik Արմենիա
Իրանի հետ կապված իրավիճակն ապացուցեց, որ TRIPP-ը զուտ գովազդային, PR նախագիծ էր։ վստահություն է հայտնել քաղաքագետ Արթուր Աթաևը։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T18:26+0400
2026-04-22T18:26+0400
2026-04-22T18:28+0400
տեսանյութեր
տեսանյութ
արթուր աթաև
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101262539_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a03865c9f41dae52fff2b874131fe07a.jpg
Ռուսական և հայկական կողմերի միջև ակնհայտ թյուրըմբռնում կա։Հայկական կողմը որևէ բացասական բան չի տեսնում այն բանում, որ Հայաստանը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, այնինչ Ռուսաստանի համար դա մարտահրավեր է։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը։«Իսկ Ռուսաստանի համար սա մարտահրավեր է, քանի որ անկախ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների հարաբերություններից և այլն, իներցիայով, թե ավանդույթի համաձայն` Հայաստանը ներկայացվում է որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական ռազմավարական գործընկեր», – ասաց փորձագետը։Նա կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի համար հասկանալի չէ:Աթաևի խոսքով` ՀՀ ղեկավարը կարծում է, որ տնտեսությունն առանձին է, քաղաքականությունը` առանձին։ Իրարից անջատ են նաև սոցիալական ոլորտն ու մշակույթը:ԵԱՏՄ-ի շրջանակում ՀՀ–ի զարգացման տեմպերն ավելի բարձր են, Մինչդեռ Ռուսաստանում բոլորովին այլ ըմբռնում ունեն: Ռուսաստանում տնտեսությունը շատ մոտ է քաղաքականությանը, քաղաքականությունը՝ մշակույթին, և այդ ամենը կապվում է կրոնով։«Կարծում եմ` հենց սա էր փորձում իր զրուցակցին հասկացնել ՌԴ նախագահ Պուտինը կարճ, 15 րոպեանոց զրույցի ընթացքում», – ասում է քաղաքագետը:Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ինչպես ավելի ուշ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունները տևել են մի քանի ժամ և անկեղծ են եղել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101262539_240:0:1680:1080_1920x0_80_0_0_f1219fb72c9691d524324180731a2017.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, արթուր աթաև, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, видео
տեսանյութեր, տեսանյութ, արթուր աթաև, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, видео
ՀՀ ներկայիս ղեկավարները Կրեմլի համար անհասկանալի լեզվով են խոսում. Աթաև
18:26 22.04.2026 (Թարմացված է: 18:28 22.04.2026) Իրանի հետ կապված իրավիճակն ապացուցեց, որ TRIPP-ը զուտ գովազդային, PR նախագիծ էր։ վստահություն է հայտնել քաղաքագետ Արթուր Աթաևը։
Ռուսական և հայկական կողմերի միջև ակնհայտ թյուրըմբռնում կա։
Հայկական կողմը որևէ բացասական բան չի տեսնում այն բանում, որ Հայաստանը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, այնինչ Ռուսաստանի համար դա մարտահրավեր է։
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը։
«Իսկ Ռուսաստանի համար սա մարտահրավեր է, քանի որ անկախ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների հարաբերություններից և այլն, իներցիայով, թե ավանդույթի համաձայն` Հայաստանը ներկայացվում է որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական ռազմավարական գործընկեր», – ասաց փորձագետը։
Նա կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի համար հասկանալի չէ:
«Նրա հռետորաբանությունը, դեմքի արտահայտությունը, փաստարկները չեն ընկալվում ռուսական կողմի կողմից: Նույնիսկ եթե արտաքնապես նայեք, թե ինչպես էին բանակցային գործընթացի վերջին փուլի ժամանակ նրան լսում Լավրովը, Օվերչուկը, Ուշակովը, և ինչպես է հետագայում այդ ամենը մեկնաբանում Պեսկովը, կարելի է հասկանալ, որ ՀՀ ղեկավարությունը որոշակի լեզու ունի, որն անհասկանալի է, և այլ լեզու ունի Ռուսաստանը»,– նշում է փորձագետը:
Աթաևի խոսքով` ՀՀ ղեկավարը կարծում է, որ տնտեսությունն առանձին է, քաղաքականությունը` առանձին։ Իրարից անջատ են նաև սոցիալական ոլորտն ու մշակույթը:
Մինչդեռ Ռուսաստանում բոլորովին այլ ըմբռնում ունեն: Ռուսաստանում տնտեսությունը շատ մոտ է քաղաքականությանը, քաղաքականությունը՝ մշակույթին, և այդ ամենը կապվում է կրոնով։
«Կարծում եմ` հենց սա էր փորձում իր զրուցակցին հասկացնել ՌԴ նախագահ Պուտինը կարճ, 15 րոպեանոց զրույցի ընթացքում», – ասում է քաղաքագետը:
Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ինչպես ավելի ուշ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունները տևել են մի քանի ժամ և անկեղծ են եղել: