00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ի շրջանակում ՀՀ–ի զարգացման տեմպերն ավելի բարձր են, քան ՌԴ-ինը և ԱՊՀ-ի երկրներինը

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2026
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ գործառնական համակարգերի տարբերությունների պատճառով ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը անհամատեղելի են, Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել երկու միավորումների միջև:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Եվրասիականտնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու ընթացքում Հայաստանի զարգացման տեմպերը շատ ավելի բարձր են, քան Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը։Այսմասին«Վեստի» հաղորդաշարի լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով` ԵԱՏՄ-ին Հայաստանիանդամակցությունը հանրապետությանը մեծ առավելություններ է տալիս ԱՊՀ մյուս երկրների նկատմամբ:
«Դուք ինտեգրվածեքԵԱՏՄ-ին։ Դուք այնտեղգումար եք վաստակում, ընդ որում՝ ոչ փոքր գումար: Անդամակցությունը ԵԱՏՄ-ին ձեզ հնարավորություն է տալիս զարգանալ բարձր տեմպերով՝ շատ ավելի բարձր, քան ԱՊՀ-ի միջինն է և ՌԴ-ինը», - ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, որ գործառնական համակարգերի տարբերությունների պատճառով ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը անհամատեղելի են, ուստի Հայաստանը ստիպված կլինի այդ երկու միավորումների միջև կատարել ընտրություն:
«Մենք ասում ենք, որ որոշակիփուլում, եթե դուք (Հայաստանը – խմբ.) որոշեք ընթանալ Եվրամիության հետ, ապա այդ երկու համակարգերը չեն համատեղվի, որովհետև դրանք տարբեր են: Եվ դուք ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարեք», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ-ի հետ համագործակցությունը ընդլայնելու Հայաստանի ծրագրերը։
Ընդ որում, ՌԴ նախագահիներկայացուցչի խոսքով` Հայաստանիղեկավարությունը կարծում է, որ երկրի՝ ԵԱՏՄ-ում գտնվելուն ներկա դրությամբ խոչընդոտներ չկան:
«ՀՀ ղեկավարությունը կարծում է, որ այս պահին ոչինչ չի խանգարում և չի սպառնում երկրին գտնվել ԵԱՏՄ-ում, իսկ եթե նման իրավիճակ առաջանա, ապա իրենք կդիտարկեն այն, կկշռադատեն բոլոր առավելությունները և խնդիրները և որոշումկկայացնեն: Դա ինքնիշխան որոշում է, և շատ կարևոր է, որ Երևանում դա ըմբռնում են», ասել է Պեսկովը։
Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկումներ անցկացնում, բայց Մոսկվան դրան հանգիստէվերաբերվում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը բաց տեքստով ասել է, որ Երևանի չի կարող միաժամանակգտնվելը ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Իր հերթին Փաշինյանը նշել է, որ Երևանը գիտի, որ ԵԱՏՄ-ում գտնվելն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել:
ՌԴ–ն իրեն իրավունք է վերապահում ընտրությունների կոնտեքստում հստակեցնել ՀՀ ծրագրերը. Պեսկով
Լրահոս
0