https://arm.sputniknews.ru/20260319/adrbejancinery-vochnchacrel-en-khnatsakhi-hushardzannern-u-hervosneri-gerezmannery-lusankarner-100044579.html
Ադրբեջանցիները ոչնչացրել են Խնածախի հուշարձաններն ու հերոսների գերեզմանները. լուսանկարներ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Խնածախի հուշարձաններն ու հերոսների գերեզմանները. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել են գյուղի հնարած ադրբեջանական անվան ցուցանակը։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T17:51+0400
2026-03-19T17:51+0400
2026-03-19T17:58+0400
արցախ
խնածախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
հուշարձան
վանդալիզմ
հայրենական մեծ պատերազմ
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100043343_0:32:1680:977_1920x0_80_0_0_237bf3e70bcc97fc33c0279b138073ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմը ոչնչացրել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները։ Այս մասին հայտնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) հարթակը։Նշվում է, որ 2025 թվականին ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է Խնածախ գյուղը և տարածել ադրբեջանցիների «վերադարձը» փաստող լուսանկարներ: Արբանյակային լուսանկարները փաստում են, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է գյուղի հուշարձանները։«Դեռևս 2025 թվականի հուլիսին ոչնչացվել է գյուղի` Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի պաշտպանների շիրիմները, որոնք գտնվում էին հուշարձանի տարածքում: Ոչ միայն ոչնչացվել է հուշարձանը, այլ նաև կատարվել են զգալի հողային աշխատանքներ, ինչն ակնհայտ երևում է, երբ համեմատվում են հուշարձանի 2023 թվականի արբանյակային լուսանկարները: Ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել են գյուղի հնարած ադրբեջանական անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը»,–նշված է հայտարարության մեջ:Ընդգծվում է, որ Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։Նման գործելաոճը խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը։«Հուշարձանի ոչնչացումը խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթներն ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։Հավելենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի` Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին» հռչակագիրն արգելում է ժառանգության դիտավորյալ ոչնչացումը։Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Արցախի Երից Մանկանց վանքը
խնածախ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100043343_169:0:1513:1008_1920x0_80_0_0_1b8e754f3a42d688dda10b2301374733.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խնածախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հուշարձան, վանդալիզմ, հայրենական մեծ պատերազմ, արցախյան պատերազմ
արցախ, խնածախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, հուշարձան, վանդալիզմ, հայրենական մեծ պատերազմ, արցախյան պատերազմ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Խնածախի հուշարձաններն ու հերոսների գերեզմանները. լուսանկարներ
17:51 19.03.2026 (Թարմացված է: 17:58 19.03.2026) Ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել են գյուղի հնարած ադրբեջանական անվան ցուցանակը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ադրբեջանական կողմը ոչնչացրել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները։ Այս մասին հայտնում է
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) հարթակը։
Նշվում է, որ 2025 թվականին ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է Խնածախ գյուղը և տարածել ադրբեջանցիների «վերադարձը» փաստող լուսանկարներ: Արբանյակային լուսանկարները փաստում են, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է գյուղի հուշարձանները։
«Դեռևս 2025 թվականի հուլիսին ոչնչացվել է գյուղի` Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի պաշտպանների շիրիմները, որոնք գտնվում էին հուշարձանի տարածքում: Ոչ միայն ոչնչացվել է հուշարձանը, այլ նաև կատարվել են զգալի հողային աշխատանքներ, ինչն ակնհայտ երևում է, երբ համեմատվում են հուշարձանի 2023 թվականի արբանյակային լուսանկարները: Ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել են գյուղի հնարած ադրբեջանական անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը»,–նշված է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։
Նման գործելաոճը խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող`
2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը։
«Հուշարձանի ոչնչացումը խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթներն ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի` Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին» հռչակագիրն արգելում է ժառանգության դիտավորյալ ոչնչացումը։