https://arm.sputniknews.ru/20260420/libanany-patrast-e-sharunakel-israjeli-het-ughigh-banakcutjunnery-nakhagah-101183151.html
Լիբանանը պատրաստ է շարունակել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները. նախագահ
Լիբանանը պատրաստ է շարունակել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները. նախագահ
Sputnik Արմենիա
Ժոզեֆ Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը Հարավային տարածքներից և լիբանանյան... 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T15:31+0400
2026-04-20T15:31+0400
2026-04-20T15:31+0400
լիբանան
իսրայել
ժոզեֆ աուն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84650949_0:0:1600:901_1920x0_80_0_0_b2a0dbbed1c7fd283f0e5dd6dc021469.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար երկկողմ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:Կարամը լիբանանցի դիվանագետ է, որը նախկինում զբաղեցրել է պետական մի շարք պաշտոններ և ունի միջազգային բանակցություններին մասնակցելու փորձ:Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին:«Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ կա՛մ շարունակել պատերազմը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, կա՛մ բանակցել այն դադարեցնելու և կայուն իրավիճակի հասնելու համար։ Ես ընտրել եմ բանակցելու ուղին», - ասել է Լիբանանի նախագահը։Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին հայտարարեց, որ Իսրայելը և «Հզբոլլահ» շարժումը 10 օրով հրադադար են հաստատել, որն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին՝ ժամը 00:00-ին: Սակայն Լիբանանի ազգային գործակալությունը հաջորդ օրը հայտնեց, որ Իսրայելը հարվածներ է հասցրել լիբանանյան բնակավայրերին։
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84650949_148:0:1571:1067_1920x0_80_0_0_20af0ad17cef9442d7cb4a1eb99918ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, ժոզեֆ աուն, բանակցություններ
լիբանան, իսրայել, ժոզեֆ աուն, բանակցություններ
Լիբանանը պատրաստ է շարունակել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները. նախագահ
Ժոզեֆ Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը Հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար երկկողմ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Լիբանանը երկկողմ բանակցությունները կանցկացնի դեսպան Սիմոն Կարամի գլխավորած պատվիրակության միջոցով։ Լիբանանի փոխարեն ոչ ոք չի մասնակցի այդ առաքելությանը», - ասված է նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Կարամը լիբանանցի դիվանագետ է, որը նախկինում զբաղեցրել է պետական մի շարք պաշտոններ և ունի միջազգային բանակցություններին մասնակցելու փորձ:
Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին:
«Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ կա՛մ շարունակել պատերազմը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, կա՛մ բանակցել այն դադարեցնելու և կայուն իրավիճակի հասնելու համար։ Ես ընտրել եմ բանակցելու ուղին», - ասել է Լիբանանի նախագահը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին
հայտարարեց, որ Իսրայելը և «Հզբոլլահ» շարժումը 10 օրով հրադադար են հաստատել, որն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին՝ ժամը 00:00-ին: Սակայն Լիբանանի ազգային գործակալությունը հաջորդ օրը
հայտնեց, որ Իսրայելը հարվածներ է հասցրել լիբանանյան բնակավայրերին։