https://arm.sputniknews.ru/20260420/datarany-merzhel-e-samvel-karapetjani-2-ajakicnerin-kalanavvorelu-mijnvordutjunnery-101164825.html
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի 2 աջակիցներին կալանավորելու միջնորդությունները
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի 2 աջակիցներին կալանավորելու միջնորդությունները
Sputnik Արմենիա
Կարապետյանի կողմնակիցներն այդ օրը երթ էին իրականացնում դեպի դատարան, հենց այդ ժամանակ էլ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T09:59+0400
2026-04-20T09:59+0400
2026-04-20T10:00+0400
սամվել կարապետյան
դատարան
կալանք
երթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0f/101004263_0:29:1099:647_1920x0_80_0_0_e2b872313585731ee5b7ca3a84ded97c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի աջակիցներ՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորելու միջնորդությունները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։Նշենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ հավաքվել էին Սամվել Կարապետյանի աջակիցները, դատարանում քննվում էր գործարարի խափանման միջոցը փոխելու հարցը։ Մինչ այդ նրանք երթ էին իրականացնում դեպի դատարան ու այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև, քանի որ ոստիկանները երթի գրեթե վերջում պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ընդհանուր առմամբ, դատական նիստից առաջ կայացած երթի մասնակիցներից 17–ին այդ օրը ոստիկանները ձերբակալել էին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0f/101004263_108:0:1084:732_1920x0_80_0_0_c4c09fdbf94801d420bb9f833cd32169.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, դատարան, կալանք, երթ
սամվել կարապետյան, դատարան, կալանք, երթ
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի 2 աջակիցներին կալանավորելու միջնորդությունները
09:59 20.04.2026 (Թարմացված է: 10:00 20.04.2026) Կարապետյանի կողմնակիցներն այդ օրը երթ էին իրականացնում դեպի դատարան, հենց այդ ժամանակ էլ քաշքշուկ սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի աջակիցներ՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորելու միջնորդությունները։ Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նշենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ հավաքվել էին Սամվել Կարապետյանի աջակիցները, դատարանում քննվում էր գործարարի խափանման միջոցը փոխելու հարցը։ Մինչ այդ նրանք երթ էին իրականացնում դեպի դատարան ու այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև, քանի որ ոստիկանները երթի գրեթե վերջում պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները։ Տղերքն արդեն տանն են»,- գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ընդհանուր առմամբ, դատական նիստից առաջ կայացած երթի մասնակիցներից 17–ին այդ օրը ոստիկանները ձերբակալել էին։