00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Բուշեր» ԱԷԿ–ից տարհանվել է ավելի քան 600 ռուսաստանցի աշխատակից. «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոց«Բուշեր» ԱԷԿ
«Բուշեր» ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2026
Բաժանորդագրվել
Տարհանման ընթացքում դուրս են բերվել նաև ռուսաստանցի աշխատակիցների ընտանի կենդանիները։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Իրանի ուղղությամբ հարվածների սկսվելուց հետո «Ռոսատոմը» տարհանել է «Բուշեր» ԱԷԿ-ի ավելի քան 600 ռուսաստանցի աշխատակցի։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Իհարկե, մենք բոլորս խաղաղություն ենք ուզում, իհարկե, մենք բոլորս կոնսենսուս ենք ուզում, բայց առայժմ թե՛ ամերիկյան, թե՛ իսրայելական կողմից չափազանց հակասական ազդակներ են գալիս, որպեսզի մոտակա օրերին Մերձավոր Արևելքում որևէ հաշտեցում սպասենք։ Ուստի մենք հիմնավորված կերպով ավարտել ենք տարհանումը. ռազմական գործողությունների սկզբից ի վեր դուրս ենք բերել ավելի քան 600 հոգու, նրանց տեղափոխել ենք Ռուսաստան։ Նրանք այժմ հանգստանում են, տեղավորվում են»,-լրագրողներին ասել է Լիխաչովը։
Նրա խոսքով՝ «Բուշեր» ԱԷԿ-ի հարթակում մնացել են միայն 20 կամավոր, ևս 4 հոգի մնացել են անմիջապես Թեհրանում։
«Նրանց խնդիրն է ենթակառուցվածքները պահպանելը, նրանց խնդիրն է կապի մեջ լինել տեղի պատվիրատուի հետ, որը, ի դեպ, նույնպես դադարեցրել է բոլոր շինարարական աշխատանքները»,-հավելել է Լիխաչովը։
«Ռոսատոմի» ղեկավարի խոսքով՝ տարհանման ընթացքում դուրս են բերվել նաև ռուսաստանցի աշխատակիցների ընտանի կենդանիները։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
Լրահոս
0