00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ժամանակն է պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները. Օնիկ Գասպարյան

© Photo : official site of the MoD of RAՕնիկ Գասպարյան
Օնիկ Գասպարյան - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2026
Բաժանորդագրվել
ՀՀ ԶՈւ նախկին ԳՇ պետին վրդովեցրել է այն, որ «որոշ անձինք տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր` շահարկելով իր անձը»։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկում է Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարություն է տարածել` նշելով, որ վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իր անձը։
«Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային և պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց»,– նշել է նա։
ԱԺ–ում փակ ձևաչափով քննարկմանը նա առաջակում է ներգրավել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։
«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»,– հայտարարել է ԶՈւ նախկին ԳՇ պետը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ապրիլի 17–ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթում հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ոչ ադեկվատ կառավարումն ու իրարամերժ գործողություններն են հանգեցրել 2020 թվականի 44–օրյա պատերազմին։ Նրա խոսքով` Արցախի Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից 265 կմ–ն մինչև հոկտեմբերի 27–ը մեկ ամիս պահել են։
Ըստ Օհանյանի` մնացած հատվածով են Փաշինյանի վկայակոչած գեներալները փախել, և նա գտնում է, որ դա ՀՀ իշխանության պատասխանատվության գոտում է, քանի որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում է վարչապետը` երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Նա գտնում է, որ հենց ՀՀ պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել՝ եկել–հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ` Գորիս, Կապան, Մեղրիի սահմանները։
Ապրիլի 2–ին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր գեներալներին վախկոտության մեջ` նշելով, որ նրանցից ոմանք 44-օրյա պատերազմի ժամանակ խուճապ տարածող են եղել, մեկը դասալիք է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող է եղել։ Ըստ նրա՝ կան վախկոտ գեներալներ, ու առհասարակ հերոս բառը պետք է զգուշորեն օգտագործել, որովհետև իրական հերոսները «լղոզվում են վերբալ հերոսների մեջ»:
Լրահոս
0