00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ո՞վ է փախել` գեներալնե՞րը, թե՞ ԱԺ պատգամավորները. Սեյրան Օհանյանը` Փաշինյանին

Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը դիտողություն արեց Փաշինյանին` նշելով, որ խաղաղությունը ոչ թե անվտանգության երաշխիք է, այլ ազգային անվտանգության հիմնարար արժեք։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ոչ ադեկվատ կառավարումն ու իրարամերժ գործողություններն են հանգեցրել 2020 թվականի 44–օրյա պատերազմին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու և հաջողություններ ունենալու համար։ Մինչդեռ մենք ի վիճակի ենք եղել մեր առջև դրված խնդիրը կատարելու։ Պարոն Փաշինյանն ասում է, որ գեներալները փախել են. ԱԺ ղեկավարությունն ու պատգամավորները եկել էին այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կար պահեստազորայինների, որոնք այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը։ Մինչդեռ պատգամավորները լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով գնան, աշխատեն «մոբ ռեսուրսի» (պահեստազորայինների–խմբ.) հետ։ Հիմա ո՞վ է փախել. գեներալներն են փախե՞լ, թե՞ ԱԺ այն պատգամավորները, որոնք այնտեղ էին։ Ու նրանց մի քանիսին ես ճանաչում եմ»,– հայտարարեց նա։

Օհանյանը տեղեկացրեց, որ Արցախի Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից 265 կմ–ն մինչև հոկտեմբերի 27–ը մեկ ամիս պահել են։
«Այդ տարածքով են ձեր ասած գեներալները փախել, և ես գտնում եմ, որ դա ձեր պատասխանատվության գոտում է, քանի որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել –հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ` Գորիս, Կապան, Մեղրիի սահմանները»,– ընդգծեց ՀՀ պաշատպանության նախկին նախարարը։
Ադրբեջանը ԶՈւ հատուկ նշանակության ուժեր է ստեղծում, իսկ մենք՝ ոստիկանական․ Սեյրան Օհանյան
Նա Փաշինյանին հիշեցրեց, որ նրանք 2021–22 թթ. ծրագիր են ընդունել, որի հիմքում եղել է Արցախի ինքնորոշումն ու դեօկուպացիան, ու այդ ծրագրից ոչինչ չի իրականացվել։ Ըստ Օհանյանի` ամենավատն այն է, որ Փաշինյանն իր սխալներից հետևություններ չի արել։
«Ադրբեջանը 100 կմ ավելի արագ է եկել և գրավել մեր ռազմավարական բարձունքները, ճանապարհները Սյունիքի, Ջերմուկի հատվածներում, քան մենք` ունենալով մեր դիմացը սահմանամերձ բնակավայրեր, որտեղ բնակվող մարդկանց համար մենք ավելի արագ պետք է գործեինք ու բարձրանայինք այդ դիրքերը»,– հայտարարեց Օհանյանը։
Նա ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեին և դատախազությանը հարց է ուղղել, թե հարուցված քրեական գործերից քանի՞սն են վերաբերում բանակին, քանիսը` մեկ այլ կառույցի։
«Քանի որ մարտնչում է ոչ թե բանակը, որին թիկունք չեք կանգնել, այլ մարտնչում է պետությունը։ Այդպես էլ խուսափեցին ինձ պատասխանել»,– նշեց նա։
Անդրադառանալով 2024 թ. մեկնարկած սահմանազատման գործընթացին` Օհանյանն ասաց, որ այս գործընթացում խախտվել է երկու կարևոր սկզբունք` սահմանը չի կարող լինել ապագա ընդհարումների արդյունք, դրա համար այն պետք է անցնի բնական, աշխարհագրական արգելքներով։
Ինչ տեսք ունի քարտեզի վրա հայ-ադրբեջանական սահմանազատումը Կիրանցի հատվածում. բացառիկ
«Այդ հատվածում աշխարհագրական արգելքը Բաղանիսից Բերքաբեր գնացող գետն է, որտեղ մենք ունենք 800 հա տարածություն, որը մենք հանձնել ենք ու որից մենք ոչինչ չենք ստացել»,– ասաց նա։
Վերջում նա դիտողություն արեց Փաշինյանին` նշելով, որ խաղաղությունը ոչ թե անվտանգության երաշխիք է, այլ ազգային անվտանգության հիմնարար արժեք։
Լրահոս
0