https://arm.sputniknews.ru/20260419/irani-zu-hrtirneri-ev-ats-neri-matakararumneri-aragutjunn-atshel-e-ihpk-101157863.html
Իրանի ԶՈւ հրթիռների և ԱԹՍ-ների մատակարարումների արագությունն աճել է. ԻՀՊԿ
Իրանի ԶՈւ հրթիռների և ԱԹՍ-ների մատակարարումների արագությունն աճել է. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Իրանի փոխարտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ ամերիկացի պաշտոնյաների հետ ուղիղ բանակցությունների նոր փուլ անցկացնել: 19.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-19T18:56+0400
2026-04-19T18:56+0400
2026-04-19T18:56+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47549401_0:87:1600:988_1920x0_80_0_0_371a6a175d94608531e8cd745b9cb772.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Իրանական հրթիռային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի մատակարարման և բեռնման արագությունն աճել է ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հակամարտության սուր փուլին նախորդող ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին հարստացված ուրան չեն ուղարկի՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղ հայտարարություններին հնարավոր առաքման մասին: Նրա խոսքով՝ Թեհրանն առայժմ պատրաստ չէ ամերիկացի պաշտոնյաների հետ ուղիղ բանակցությունների նոր փուլ անցկացնել:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47549401_179:0:1600:1066_1920x0_80_0_0_7e4d233990402e749bf2adaf578a13b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), հրթիռ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), հրթիռ
Իրանի ԶՈւ հրթիռների և ԱԹՍ-ների մատակարարումների արագությունն աճել է. ԻՀՊԿ
Իրանի փոխարտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ ամերիկացի պաշտոնյաների հետ ուղիղ բանակցությունների նոր փուլ անցկացնել:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Իրանական հրթիռային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի մատակարարման և բեռնման արագությունն աճել է ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հակամարտության սուր փուլին նախորդող ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։
«Հրադադարի ժամանակահատվածում հրթիռային արձակման համակարգերի և ԱԹՍ-ների մատակարարման ու բեռնման արագությունը մեզ մոտ նույնիսկ ավելի բարձր է, քան պատերազմից առաջ։ Տեղեկացնում ենք, որ թշնամին ի վիճակի չէ իր համար նույնպիսի պայմաններ ստեղծել և ստիպված է մաս-մաս զինամթերք մատակարարել աշխարհի մեկ այլ մասից», – ասել է Մուսավին, հաղորդում Է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին հարստացված ուրան չեն ուղարկի՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղ հայտարարություններին հնարավոր առաքման մասին: Նրա խոսքով՝ Թեհրանն առայժմ պատրաստ չէ ամերիկացի պաշտոնյաների հետ ուղիղ բանակցությունների նոր փուլ անցկացնել:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը
հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: