https://arm.sputniknews.ru/20260418/karavarutjuny-gjughacun-kogni-tankacats-parartanjuty-gnelu-harcum-101086508.html
Կառավարությունը գյուղացուն կօգնի թանկացած պարարտանյութը գնելու հարցում
Կառավարությունը գյուղացուն կօգնի թանկացած պարարտանյութը գնելու հարցում
Sputnik Արմենիա
Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվությունը մատակարարի վրա է։ 18.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-18T10:16+0400
2026-04-18T10:16+0400
2026-04-18T10:16+0400
պարարտանյութ
գնաճ
հհ կառավարություն
սուբսիդավորել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/06/70856774_0:83:1600:983_1920x0_80_0_0_c6cd93a6d039aaac4389b2e66392a698.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2026 թ.–ի համար շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին` սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ կառավարությունը մինչև 10 հազար դրամ կտա անձին սպանդանոցային մորթի համարՆախագծի հեղինակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ սեզոնին ազոտական պարարտանյութը վաճառվել է 6500–8000 դրամով, սակայն ապրիլի 1–ին տասնօրյակում գինը բարձրացել է շուրջ 3000 դրամով: Նախարարությունից հիշեցրել են, որ Հայաստան ազոտական պարարտանյութը ներկրվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Վրաստանից։Նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար առավել լայն կիրառություն ունեցող ազոտական պարարտանյութի պահանջարկը կկազմի 21 000 տ, որից շուրջ 5000–6000 տոննան արդեն ձեռք է բերվել, իսկ շուրջ 15 000 տոննայի պահանջարկն անհրաժեշտ է ապահովել։Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար։ Մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գինը կսուբսիդավորվի 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով 3000 դրամը։ՀՀ կառավարությունը ևս 112,6 մլն դրամ կտրամադրի սահմանամերձ գյուղերի կոմունալ ծախսերի համարԾրագրի շահառուները պարարտանյութերը ձեռք կբերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/06/70856774_0:44:1253:983_1920x0_80_0_0_f331a9874e3e8a2652a1d01b2d6000aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարարտանյութ, գնաճ, հհ կառավարություն, սուբսիդավորել
պարարտանյութ, գնաճ, հհ կառավարություն, սուբսիդավորել
Կառավարությունը գյուղացուն կօգնի թանկացած պարարտանյութը գնելու հարցում
Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվությունը մատակարարի վրա է։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2026 թ.–ի համար շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին` սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախագծի հեղինակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ սեզոնին ազոտական պարարտանյութը վաճառվել է 6500–8000 դրամով, սակայն ապրիլի 1–ին տասնօրյակում գինը բարձրացել է շուրջ 3000 դրամով: Նախարարությունից հիշեցրել են, որ Հայաստան ազոտական պարարտանյութը ներկրվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Վրաստանից։
«Հայաստանի շուկայում նկատվող պարարտանյութերի պահանջարկի և գնաճի միտումները հիմնականում պայմանավորված են Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող գործողություններով։ Արդյունքում պարարտանյութերի ներմուծման ծավալները կրճատվել են, որը կարող է հանգեցնել գների աճի։ Գնաճի նման պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունը դառնում է ոչ եկամտաբեր և ոչ արդյունավետ գործունեություն»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար առավել լայն կիրառություն ունեցող ազոտական պարարտանյութի պահանջարկը կկազմի 21 000 տ, որից շուրջ 5000–6000 տոննան արդեն ձեռք է բերվել, իսկ շուրջ 15 000 տոննայի պահանջարկն անհրաժեշտ է ապահովել։
Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար։ Մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գինը կսուբսիդավորվի 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով 3000 դրամը։
Ծրագրի շահառուները պարարտանյութերը ձեռք կբերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը։