00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը մինչև 10 հազար դրամ կտա անձին սպանդանոցային մորթի համար

Կով - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2025
Կով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ բրուցելոզով հիվանդ կենդանու համար պետությունը կտա 15 հազար դրամ, քանի որ այդ հիվանդությամբ կենդանու մորթն ունի առանձնահատկություններ, բարդություններ։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը մինչև 10 հազար դրամ կտա անձին յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդանոցային մորթի համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ սպանդանոցային տնտեսությունների համար անհրաժեշտություն է առաջացել մշակելու մոտիվացիա և՛ ֆերմերների, և՛ բնակչության համար, որպեսզի նրանք առավել ակտիվացնեն սպանդանոցային մորթը։
Դա անելու համար նախարարությունն ուսումնասիրել է միջազգային փորձը. գործընկերների հետ այցելել են Ավստրիա` ուսումնասիրելու 1990–ականների նրանց փորձը ու տեղայնացրել են ՀՀ–ում։ Նախարարության աշխատակիցները պարզել են, որ Ավստրիայում բավականին երկար ժամանակ սուբսիդավորել են սպանդանոցային մորթը։
Ըստ այդմ` պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության համար սպանդանոցի կողմից սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամ։
Նախարարը տեղեկացրեց, որ գրեթե բոլոր սպանդանոցներին հարցում են արել ու պարզել, որ գները 8–13 հազար դրամի սահմաններում են, այդ իսկ պատճառով են որոշել միջինացված գին սահմանել։ Կա նաև սպանդանոցների համար սահմանված պայման` նրանք պետք է աշխատեն ֆիքսված գնով. եթե, օրինակ` որոշեն բարձրացնեն գինը, ապա տվյալ սպանդանոցը դուրս կգա այս ծրագրից։
Նախարարի խոսքով` կնքվելու է եռակողմ պայմանագիր` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն+սպանդանոց+քացաքացի, իսկ համայնքն ընդամենն ընթացիկ մոնիթորինգ է իրականացնելու, որի համար ՀՀ կառավարությունը նրան լրացուցիչ 3 տոկոս ծառայության վճար է տալու։
Այս դեպքում, ըստ Պապոյանի` քաղաքացին պետք է ՀՀ կառավարությանը ցույց տա մորթից հետո կենդանու ականջապիտակը, անդորագիրը, որ ծառայության արժեքը, օրինակ, 11 հազար դրամ էր, ու կառավարությունը նրան կփոխհատուցի 10 000 դրամը։
«Եթե քաղաքացին կենդանուն տանում է սպանդանոց ու պարզվում է, որ գինը 10 հազար դրամ է, դա նշանակում է, որ նա այլևս չի վճարում, պետությունն ամբողջովին իր վրա է վերցնում ծախսը։ Կարևոր կետ ենք սահմանել, որ մորթից հետո ենթամթերքները պետք է վերադարձվեն քաղաքացուն»,– նշեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ բրուցելոզով հիվանդ կենդանու համար պետությունը կտա 15 հազար դրամ, քանի որ այդ հիվանդությամբ կենդանու մորթն ունի առանձնահատկություններ, բարդություններ, դրա համար պետք են լրացուցիչ մոտիվացիա, խթան։
«Մենք ունենք բավականին շատ սպանդանոցներ, ու մեր հարթակում արդեն իսկ նրանց առանձնացրել են կարմիր ու կանաչ գույներով։ Կարմիրն այն է, որ սպանդանոցը կա, սակայն չի աշխատում, պասիվ է։ Ցավոք, այս սպանդանոցները մեծամասնություն են` ավելի քան 70 տոկոս»,– նշեց Պապոյանը։
Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց, որ անցած տարի օգոստոսին կառավարության մեկ այլ որոշմամբ` սպանդանոցների ԱԱՀ–ի 75 տոկոսը ՀՀ կառավարությունը փոխհատուցում է։ Նրա խոսքով` հիմա կան կազմակերպություններ, որոնք դիմում են ու օգտվում այդ հնարավորությունից։ Արդյունքում, սպանդանոցային միսը դառնում է մրցունակ և առավել անվտանգ։
Լրահոս
0