https://arm.sputniknews.ru/20260418/hajastann-ajlyntranqajin-ertughineri-pakas-chuni-pashinjany-iranum-tirvogh-iravitshaki-masin-101122114.html
Հայաստանն այլընտրանքային երթուղիների պակաս չունի. Փաշինյանը՝ Իրանում տիրող իրավիճակի մասին
Հայաստանն այլընտրանքային երթուղիների պակաս չունի. Փաշինյանը՝ Իրանում տիրող իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով` գնաճից դժվար է խուսափել, եթե թանկանում է ապրանքների ինքնարժեքը և առաքումը, բայց դեֆիցիտ չպետք է լինի։ 18.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-18T13:37+0400
2026-04-18T13:37+0400
2026-04-18T13:57+0400
թրամփի ուղի (tripp)
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101117750_0:0:1500:843_1920x0_80_0_0_d07b742e093e721e18e4bf23f48e4cd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այլընտրանքային առևտրային երթուղիների շնորհիվ Հայաստանում ապրանքների պակաս չկա և չի սպասվում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ձևավորել է Չինաստանից նոր երթուղի՝ երկաթուղային կապ Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: Այս երթուղին, ըստ վարչապետի, ներկայիս համատեքստում դարձել է կարևոր այլընտրանք Իրանի միջոցով ճանապարհներին, բայց Հայաստանը, անկախ ամեն ինչից, Իրանի հետ հաղորդակցությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս՝ այն համարելով ռազմավարական:Փաշինյանը հավելեց, որ Իրանում իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանը պատրաստ է սկսել TRIPP նախագծի իրականացումը։ Նա նաև գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի համար բարեկամ երկու երկրները բանակցություններում դրական դինամիկա են ցուցաբերում:Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի, իսկ ավելի լայն առումով` Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101117750_91:0:1215:843_1920x0_80_0_0_e98f5f72affa3fe8584a358064511b18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, նիկոլ փաշինյան
թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, նիկոլ փաշինյան
Հայաստանն այլընտրանքային երթուղիների պակաս չունի. Փաշինյանը՝ Իրանում տիրող իրավիճակի մասին
13:37 18.04.2026 (Թարմացված է: 13:57 18.04.2026) Վարչապետի խոսքով` գնաճից դժվար է խուսափել, եթե թանկանում է ապրանքների ինքնարժեքը և առաքումը, բայց դեֆիցիտ չպետք է լինի։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այլընտրանքային առևտրային երթուղիների շնորհիվ Հայաստանում ապրանքների պակաս չկա և չի սպասվում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այլ բան է գնաճը. դրա վրա ազդելու մեր հնարավորությունները սահմանափակ են, եթե ապրանքները թանկանում են ծագման երկրներում», – հայտարարեց նա:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ձևավորել է Չինաստանից նոր երթուղի՝ երկաթուղային կապ Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: Այս երթուղին, ըստ վարչապետի, ներկայիս համատեքստում դարձել է կարևոր այլընտրանք Իրանի միջոցով ճանապարհներին, բայց Հայաստանը, անկախ ամեն ինչից, Իրանի հետ հաղորդակցությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս՝ այն համարելով ռազմավարական:
Փաշինյանը հավելեց, որ Իրանում իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանը պատրաստ է սկսել TRIPP նախագծի իրականացումը։ Նա նաև գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի համար բարեկամ երկու երկրները բանակցություններում դրական դինամիկա են ցուցաբերում:
Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի, իսկ ավելի լայն առումով` Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը
հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: