00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2026
Բաժանորդագրվել
Վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության այսօրվա համագումարում հաստատվել է ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում թեկնածուների նախընտրական ցուցակը։
Այնտեղ ներառված է 60 անուն։
Վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, որը ցուցակում առաջին համարն է։ Նրան հաջորդում են Արամ Մանուկյանը, Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը, Ավետիս Ավագյանը, Եվա Ադամյանը, Ալեքսան Հակոբյանը, Արամ Բաղրամյանը, Լիլիկ Թառլամազյանը, Մամիկոն Կանոյանը։
Լևոն Զուրաբյանը ՀԱԿ համագումարի ժամանակ ներկայացրեց նաև այն խնդիրները, որոնք պատրաստվում են լուծել իշխանության գալով։
«Առաջին խնդիրը խաղաղության հաստատումն է, իսկապես խաղաղության, ինքնիշխան խաղաղության հաստատումը։ Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ Հայաստանում մենք չպետք է թույլ տանք հիբրիդային պատերազմ։ Երրորդ խնդիրը կայուն էներգետիկան է և երկրի կարևորագույն հարստություններից մեկի՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը»,– նշեց նա։
Այս խնդիրների լուծման բանաձևն էլ, ըստ նրա, լինելու է իրենց նախընտրական ծրագրի միջուկը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Լրահոս
0