https://arm.sputniknews.ru/20260418/arcakhic-brni-teghahanvatsneri-bnakaranneri-hamar-vzeby-2644-mln-dvolar-dramashnvorh-kta-hhin-101081884.html
Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների համար ՎԶԵԲ–ը 264.4 մլն դոլար դրամաշնորհ կտա ՀՀ–ին
Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների համար ՎԶԵԲ–ը 264.4 մլն դոլար դրամաշնորհ կտա ՀՀ–ին
Sputnik Արմենիա
Համաձայնագրերով նախատեսվում է ապահովել շուրջ 109 հազար փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։ 18.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-18T10:02+0400
2026-04-18T10:02+0400
2026-04-18T10:02+0400
բնակարան
բնակարանաշինություն
արցախ
բռնի տեղահանված
դրամաշնորհ
վերականգնում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25414753_0:0:1600:901_1920x0_80_0_0_8190e0576dbb0ef1bb5be143555f04a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրեր կստորագրի։ Համապատասխան որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Որոշման մեջ նշվում է, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶԵԲ–ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կազմում է 264.4 մլն դոլար։Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը փաստաթղթի ստորագրման ամսաթվից հետո 180–րդ օրն է։Երևանամերձ համայնքներում տուն գնելու համար արցախցիները 3–ի փոխարեն 4 մլն դրամ կստանանՀՀ կառավարությունից նշում են, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 4,735 ընտանիք, որից 2,113-ն իրացրել է այն, պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ վճարվել է ավելի քան 4,2 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25414753_136:0:1541:1054_1920x0_80_0_0_21596e9f49996c0f982ad079af6cb466.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բնակարան, բնակարանաշինություն, արցախ, բռնի տեղահանված, դրամաշնորհ, վերականգնում
բնակարան, բնակարանաշինություն, արցախ, բռնի տեղահանված, դրամաշնորհ, վերականգնում
Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների համար ՎԶԵԲ–ը 264.4 մլն դոլար դրամաշնորհ կտա ՀՀ–ին
Համաձայնագրերով նախատեսվում է ապահովել շուրջ 109 հազար փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրեր կստորագրի։ Համապատասխան որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսվում է ապահովել շուրջ 109 հազար փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։
Որոշման մեջ նշվում է, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶԵԲ–ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կազմում է 264.4 մլն դոլար։
Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը փաստաթղթի ստորագրման ամսաթվից հետո 180–րդ օրն է։
ՀՀ կառավարությունից նշում են, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 4,735 ընտանիք, որից 2,113-ն իրացրել է այն, պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ վճարվել է ավելի քան 4,2 մլրդ դրամ։