00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումները Կուրսկի և Բելգորոդի մարզերում. տուժածներից մեկը երեխա է

© Sputnik / Anton Vergun / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2026
Բաժանորդագրվել
Տուժած տղամարդու վիճակը ծանր է։
ԵՐԵՎԱՆ,17 ապրիլի – Sputnik.Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով Կուրսկի մարզի Բելովսկի շրջանում 12-ամյա երեխա է վիրավորում ստացել. նրան տեղափոխել են շրջանային հիվանդանոց։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Բելովսկի շրջանի Մոկրուշինո գյուղում հարձակումների հետևանքով 12-ամյա երեխա է վիրավորվել։ Նա ձախ ոտքի վնասվածքներ է ստացել ականի պայթյունից։ Երեխան տեղափոխվել է Կուրսկի շրջանային հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում», - Max հարթակում հայտնել է Խինշտեյնը։
Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն իր հերթին հայտնել է, որ Շեբեկինոյում Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածներից վիրավորվել է երկու քաղաքացիական անձ։
«Երեկ երեկոյան շտապօգնության մեքենան Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցից Բելգորոդի քաղաքային թիվ 2 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել Արխանգելսկոյե գյուղում հրետակոծության հետևանքով վիրավորված տղամարդու։ Կորոչանսկի շրջանի Մելիխովո գյուղում էլ թշնամու անօդաչու թռչող սարքի խոցման ժամանակ էլ վնասվածքներ է ստացել մի կին», - գրել է մարզպետ Գլադկովը Max հարթակի իր ալիքում։
Հատուցման հարված է հասցվել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին. ՌԴ ՊՆ
Նա հավելել է, որ վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ կինը բժշկական օգնություն է ստացել և բուժումը կշարունակի ամբուլատոր պայաններում։
Գլադկովը հայտնել է նաև, որ Շեբեկինո քաղաքում ԱԹՍ–ի հարձակման ենթարկվել առևտրային շենք, իսկ Բելգորոդի շրջանի Նիկոլսկոյե գյուղում` ավտոբուս։ Վարորդին հաջողվել է փախչել։ Տրանսպորտային միջոցը հրդեհվել է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0