https://arm.sputniknews.ru/20260416/hatucman-harvats-e-hascvel-ukrainaji-pashtpanakan-ardjunaberutjan-objektnerin-rd-pn-101038195.html
Հատուցման հարված է հասցվել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին. ՌԴ ՊՆ
Հատուցման հարված է հասցվել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Հարվածներ են հասցվել նաև զրահատեխնիկայի կայանատեղիներին և ցամաքային ռոբոտատեխնիկական համալիրների փորձարկման վայրերին։ 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T14:28+0400
2026-04-16T14:28+0400
2026-04-16T14:28+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_0:0:3153:1774_1920x0_80_0_0_2f7ab9d55819e95f8bb58af5bccf85eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի բանակը հատուցման զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության այն օբյեկտներին, որոնք ներգրավված են թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։Ռուսաստանի զինված ուժերը նաև հարվածել են Ուկրաինայում գտնվող կոնտեյներային տերմինալին, ինչպես նաև զրահատեխնիկայի կայանատեղիներին և ցամաքային ռոբոտատեխնիկական համալիրների փորձարկման վայրերին։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_064812aa62d55a9e5b1aa0c6589187d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Հատուցման հարված է հասցվել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին. ՌԴ ՊՆ
Հարվածներ են հասցվել նաև զրահատեխնիկայի կայանատեղիներին և ցամաքային ռոբոտատեխնիկական համալիրների փորձարկման վայրերին։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի բանակը հատուցման զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության այն օբյեկտներին, որոնք ներգրավված են թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Մեկ օրվա ընթացքում, ի պատասխան Ուկրաինայի կողմից Ռուսաստանում քաղաքացիական թիրախների վրա ահաբեկչական հարձակումների, Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել ցամաքային, օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքերի և հարվածային անօդաչուների կիրառմամբ՝ թևավոր հրթիռների, մեծ և միջին հեռահարության ԱԹՍ-ների արտադրության մեջ ներգրավված պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրին, որոնք օգտագործվում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ Հարվածի նպատակները ձեռք են բերվել, բոլոր նախանշված թիրախները խոցվել են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի զինված ուժերը նաև հարվածել են Ուկրաինայում գտնվող կոնտեյներային տերմինալին, ինչպես նաև զրահատեխնիկայի կայանատեղիներին և ցամաքային ռոբոտատեխնիկական համալիրների փորձարկման վայրերին։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։