https://arm.sputniknews.ru/20260417/merdzavvor-arevelqi-tshgnazhamy-pvokhum-e-evrasiaji-erkrneri-anvtangutjan-mitumnery-lavrvov-101087503.html
Մերձավոր Արևելքի ճգնաժամը փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները. Լավրով
Մերձավոր Արևելքի ճգնաժամը փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները. Լավրով
Sputnik Արմենիա
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T16:04+0400
2026-04-17T16:04+0400
2026-04-17T16:04+0400
ռուսաստան
մերձավոր արևելք
պարսից ծոց
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90757750_0:0:3248:1827_1920x0_80_0_0_09ad0f9ac18be3d46c13418d1ed03ada.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Պարսից ծոցի ճգնաժամը, որն արդեն ընդգրկել է ամբողջ Մերձավոր Արևելքը, արմատապես փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:Նախարարը հայտնել է, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի աննախադեպ սրացումը։«Հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի գոտում լարվածության աննախադեպ սրման տարբեր ասպեկտներին, որոնք պայմանավորված են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայով», - ասել է Լավրովը:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսեցին շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ անցնել նեղուցով, եթե դրա համար չեն վճարել Թեհրանին: Իրանի իշխանությունները վճար կիրառելու մասին չեն հայտարարել, բայց խոսել են նման ծրագրերի մասին։
մերձավոր արևելք
պարսից ծոց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1d/90757750_228:0:2959:2048_1920x0_80_0_0_a56363507f15a2864a99d449c1b69bd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մերձավոր արևելք, պարսից ծոց, սերգեյ լավրով
ռուսաստան, մերձավոր արևելք, պարսից ծոց, սերգեյ լավրով
Մերձավոր Արևելքի ճգնաժամը փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները. Լավրով
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Պարսից ծոցի ճգնաժամը, որն արդեն ընդգրկել է ամբողջ Մերձավոր Արևելքը, արմատապես փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ճգնաժամը, որը ստեղծվել է Պարսից ծոցի շրջանում և ընդգրկել է, ըստ էության, ամբողջ Մերձավոր Արևելքը, արմատապես փոխում է ընդհանուր միտումները եվրասիական մայրցամաքում, այդ թվում՝ երկրների անվտանգության ապահովման ուղիների տեսանկյունից», – ասել է նա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
Նախարարը հայտնել է, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի աննախադեպ սրացումը։
«Հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի գոտում լարվածության աննախադեպ սրման տարբեր ասպեկտներին, որոնք պայմանավորված են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայով», - ասել է Լավրովը:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը
հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:
ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսեցին շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ անցնել նեղուցով, եթե դրա համար չեն վճարել Թեհրանին: Իրանի իշխանությունները վճար կիրառելու մասին չեն հայտարարել, բայց խոսել են նման ծրագրերի մասին։