https://arm.sputniknews.ru/20260417/inchu-e-pashinjany-pvordzum-karapetjanin-yntrakasharq-bazhanvoghi-pitak-kpcnel-tesaketner-101111635.html
Ինչո՞ւ է Փաշինյանը փորձում Կարապետյանին ընտրակաշառք բաժանողի պիտակ կպցնել. տեսակետներ
Ինչո՞ւ է Փաշինյանը փորձում Կարապետյանին ընտրակաշառք բաժանողի պիտակ կպցնել. տեսակետներ
Sputnik Արմենիա
Քաղաքագետները վստահ են, որ իշխանություններն ամեն ինչ անում են Սամվել Կարապետյանին խորհրդարանական ընտրությունների պայքարից դուրս մղելու համար։ Եթե ՀՀ... 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T23:10+0400
2026-04-17T23:10+0400
2026-04-17T23:10+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ազգային ժողովի ընտրություններ
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101078226_0:57:1088:669_1920x0_80_0_0_0bb1ca53dc52a8b3e80dca21ae747c11.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ընտրակաշառք բաժանողի պիտակ կպցնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը` անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին։Այսօր Փաշինյանն ԱԺ ամբիոնից ընդդիմադիր ուժերի ընտրողներին անվանեց «շուն ու շանգյալ»։ Նա պնդեց, թե գտել է նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու ձևը` 2026 թ. ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ–ն անցողիկ շեմը չպիտի հաղթահարեն ու անցնեն խորհրդարան։ Ըստ նրա` եթե «Ուժեղ ՀՀԿ»–ն (նկատի ունի Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը), «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ–ն կարող են անցնել խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ։Քաղաքագետի խոսքով` «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանդեպ կիրառելի չեն իշխանության ավանդական և փորձված բանաձևերը, «նախկին–ներկա», «թալանչի» և նմանատիպ պիտակները։Նա շեշտեց, որ Փաշինյանը Կարապետյանին թալանչի էլ չի կարող անվանել, որովհետև Կարապետյանը ոչ միայն Հայաստանի հաշվին չի հարստացել, այլ նաև Հայաստանում հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումային և բարեգործական ծրագրեր է իրականացրել։ Հետևաբար Փաշինյանին մնում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ Սամվել Կարապետյանը միայն ընտրակաշառքով է փորձելու հաջողության հասնել այնպես, ինչպես նախկինները։Ըստ քաղաքագետի` Փաշինյանը սակայն չի կորցնում Կարապետյանին նախկինների հետ ասոցացնելու հույսը, ինչպես դա արել է այսօրվա ելույթում օգտագործելով «Ուժեղ ՀՀԿ» բառակապակցությունը։«Մենք տեսնում ենք, որ փորձ է արվում օգտագործել ՀՀԿ–ի խորհրդարանական ընտրությանը չմասնակցելու հանգամանքը և Կարապետյանին ասոցացնել նրանց հետ։ Անընդհատ մատնացույց է արվում, որ ՀՀԿ–ականների հետ առնչություն ունեցող անձինք Կարապետյանի կուսակցության կողքին են, բայց եթե ցուցակներով առաջնորդվենք, ապա Նիկոլ Փաշինյանի թե՛ 2018 ընտրական ցուցակը, թե՛ 2021 ընտրական ցուցակը ՀՀԿ–ականների հետ այս կամ այն կերպ առնչությունների իմաստով ավելի է աչքի ընկնում։ Նախկին ՀՀԿ–ականներն ամենաշատն առնչություն ունենան հենց Փաշինյանի կառավարման համակարգի հետ»,–ասաց Բադալյանը։Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ Սամվել Կարապետյանին ընտրակաշառք բաժանողի պիտակը կպցնելով` իշխանությունները փորձում են նրան դուրս թողնել ընտրապայքարից։Նա շեշտեց, որ Հայաստանի իշխանությունների հետևում այսօր կանգնած են այն ուժերը, որոնք կանգնած էին Մոլդովայի իշխանության հետևում։Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն վերջերս պարբերաբար հաղորդագրություններ է տարածում ընտրարշավի ընթացքում բարեգործության օրենքի ենթադրյալ խախտման մասին, որի հիմքով ձերբակալվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ։Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ. գործարարը ելույթ ունեցավ դատարանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/11/101078226_61:0:1028:725_1920x0_80_0_0_3a6e47746801fc6d08ff3e8a9b10983e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
«ուժեղ հայաստան» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
Ինչո՞ւ է Փաշինյանը փորձում Կարապետյանին ընտրակաշառք բաժանողի պիտակ կպցնել. տեսակետներ
Քաղաքագետները վստահ են, որ իշխանություններն ամեն ինչ անում են Սամվել Կարապետյանին խորհրդարանական ընտրությունների պայքարից դուրս մղելու համար։ Եթե ՀՀ իշխանությունները իշխանափոխության ռեալ վտանգ տեսնեն, կօգտագործեն Մոլդովայի ընտրությունների սցենարը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ընտրակաշառք բաժանողի պիտակ կպցնել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը` անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին։
Այսօր Փաշինյանն ԱԺ ամբիոնից ընդդիմադիր ուժերի ընտրողներին
անվանեց «շուն ու շանգյալ»։ Նա պնդեց, թե գտել է նախկին–ներկա բանավեճը հաղթահարելու ձևը` 2026 թ. ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ–ն անցողիկ շեմը չպիտի հաղթահարեն ու անցնեն խորհրդարան։ Ըստ նրա` եթե «Ուժեղ ՀՀԿ»–ն (նկատի ունի Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը), «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ–ն կարող են անցնել խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
Քաղաքագետի խոսքով` «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանդեպ կիրառելի չեն իշխանության ավանդական և փորձված բանաձևերը, «նախկին–ներկա», «թալանչի» և նմանատիպ պիտակները։
«Սամվել Կարապետյանին հնարավոր չէ համարել նախկին, որովհետև Կարապետյանը ինչքան որ նախկին իշխանությունների հետ է գործնական հարաբերության մեջ եղել նրանց պաշտոնավարման ընթացքում, այնքան էլ Նիկոլ Փաշինյանի հետ է գործնական հարաբերության մեջ եղել 2018 թվականից հետո։ Փաշինյանն ինքն էլ Կարապետյանի հետ կապված որևէ խնդրի մասին չի բարձրաձայնել մինչև 2025 թվականի հունիս, երբ գործարարը գործնականում ոչ մի քրեական տարր չպարունակող հայտարարությունն արեց Մայր աթոռին քաղաքական արշավից պաշտպանելու համար»,–ասաց Բադալյանը։
Նա շեշտեց, որ Փաշինյանը Կարապետյանին թալանչի էլ չի կարող անվանել, որովհետև Կարապետյանը ոչ միայն Հայաստանի հաշվին չի հարստացել, այլ նաև Հայաստանում հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումային և բարեգործական ծրագրեր է իրականացրել։ Հետևաբար Փաշինյանին մնում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ Սամվել Կարապետյանը միայն ընտրակաշառքով է փորձելու հաջողության հասնել այնպես, ինչպես նախկինները։
Ըստ քաղաքագետի` Փաշինյանը սակայն չի կորցնում Կարապետյանին նախկինների հետ ասոցացնելու հույսը, ինչպես դա արել է այսօրվա ելույթում օգտագործելով «Ուժեղ ՀՀԿ» բառակապակցությունը։
«Մենք տեսնում ենք, որ փորձ է արվում օգտագործել ՀՀԿ–ի խորհրդարանական ընտրությանը չմասնակցելու հանգամանքը և Կարապետյանին ասոցացնել նրանց հետ։ Անընդհատ մատնացույց է արվում, որ ՀՀԿ–ականների հետ առնչություն ունեցող անձինք Կարապետյանի կուսակցության կողքին են, բայց եթե ցուցակներով առաջնորդվենք, ապա Նիկոլ Փաշինյանի թե՛ 2018 ընտրական ցուցակը, թե՛ 2021 ընտրական ցուցակը ՀՀԿ–ականների հետ այս կամ այն կերպ առնչությունների իմաստով ավելի է աչքի ընկնում։ Նախկին ՀՀԿ–ականներն ամենաշատն առնչություն ունենան հենց Փաշինյանի կառավարման համակարգի հետ»,–ասաց Բադալյանը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ Սամվել Կարապետյանին ընտրակաշառք բաժանողի պիտակը կպցնելով` իշխանությունները փորձում են նրան դուրս թողնել ընտրապայքարից։
«Նման գործելաոճով իշխանությունները փորձում են իրավական հիմքեր ստեղծել Սամվել Կարապետյանի ուժին ԿԸՀ–ում չգրանցելու կամ ընտրություններից օրեր առաջ նրանց ընտրապայքարից դուրս մղելու համար, եթե վերջնականապես համոզվեն, որ իշխանափոխության ռեալ վտանգ կա, ինչպես դա արվել է Մոլդովայում։ Տեսնում ենք նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն անընդհատ նույն բանն է խոսում, ասում է՝ պետք է շատ ուզենալ, որպեսզի չգրանցվել... նա այսպես իրեն ալիբի է ստեղծում, որ հետո ասի` շատ խախտումներ եք արել, դուք եք մեղավոր, որ ձեզ չեն գրանցում»,–ասաց Հակոբյանը։
Նա շեշտեց, որ Հայաստանի իշխանությունների հետևում այսօր կանգնած են այն ուժերը, որոնք կանգնած էին Մոլդովայի իշխանության հետևում։
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն վերջերս պարբերաբար հաղորդագրություններ է տարածում ընտրարշավի ընթացքում բարեգործության օրենքի ենթադրյալ խախտման մասին, որի հիմքով ձերբակալվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ։