https://arm.sputniknews.ru/20260417/hhum-ashkhatvoghneri-25--y-125-000-dramic-pakas-keghtvot-ashkhatavardz-e-stanum-tavadjan-100951287.html
ՀՀ–ում աշխատողների 25 %-ը 125 000 դրամից պակաս «կեղտոտ» աշխատավարձ է ստանում. Թավադյան
ՀՀ–ում աշխատողների 25 %-ը 125 000 դրամից պակաս «կեղտոտ» աշխատավարձ է ստանում. Թավադյան
Sputnik Արմենիա
Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է ՀՀ աշխատավարձերի ոլորտում իրականացված վերլուծության արդյունքում... 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T08:55+0400
2026-04-17T08:55+0400
2026-04-17T08:55+0400
աշխատավարձ
հայաստան
պարգևավճար
պաշտոնյա
հարկեր
հարկային օրենսգիրք
աղասի թավադյան
հեղինակներ
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/05/73047113_0:0:1600:901_1920x0_80_0_0_1e68b7e582c60a0a7a6b0fdb264341d7.jpg
ՀՀ–ում գրանցած աշխատողների 50 %-ը 160 000 դրամից ցածր աշխատավարձ է ստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը` վկայակոչելով կայքում վերջերս գործարկված աշխատավարձերի հաշվիչի տվյալները։Ուսումնասիրության համաձայն` գրանցված աշխատողների 25 %-ը ՀՀ–ում 125 000 դրամից պակաս «կեղտոտ» աշխատավարձ է ստանում, որից հարկերը հանելուց հետո աշխատողին ընդամենը 87 000 դրամ գումար է մնում։Նշենք, որ պաշտոնական տվյալներով`ՀՀ–ում միջին աշխատավարձը 2018 թվականին 180 000 դրամ էր, իսկ 2026թ–ի փետրվարի դրությամբ 296 000 դրամ է։Դանդաղում կա, բայց վերադառնում ենք արագ ռեժիմի. Դավթյանը` արցախցիների քաղաքացիության մասինԹավադյանն արձանագրում է, որ այս տարիների ընթացքում մեր երկրում նաև բավական բարձր գնաճ է արձանագրվել։ Հետևաբար քաղաքացին 180 000 դրամով այս պահին ավելի քիչ ապրանք կարող է գնել, քան 2018 թ-ին։Խոսելով պետական համակարգում աշխատավարձերի ու հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց պարգևավճարների մասին` տնտեսագետն ընդգծում է, որ դրանց 80 %-ը բաշխվում է գործադիր իշխանության վերին էշելոնի և պատգամավորների միջև։Ծնողը դանակը տալիս է, ասում. «Գնա ինքդ հարցերդ լուծիր». ինչպես է երեխան դառնում հանցագործ«Որպես պարզաբանում ներկայացվում է, որ ինչքան շատ հարկ են հավաքում, այդքան լավ են աշխատել։ Այսինքն` շեշտը դրվում է հարկահավաքության վրա։ Հարկահավաքությունը համարվում է հիմնական կրիտերիան, որով իրենք իրենց աշխատավարձերը և պարգևավճարները բարձրացնում են»,– նշում է տնտեսագետը` հավելելով, որ հավաքված հարկերն էլ աճում են մեծ մասամբ «հարկային տեռորի»` հարկերի բարձրացման արդյունքում։Տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/05/73047113_176:0:1600:1068_1920x0_80_0_0_a16caf7223cdaf4bf91e7b41a313ce1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
աշխատավարձ, հայաստան, պարգևավճար, պաշտոնյա, հարկեր, հարկային օրենսգիրք, աղասի թավադյան, հեղինակներ, գնաճ
աշխատավարձ, հայաստան, պարգևավճար, պաշտոնյա, հարկեր, հարկային օրենսգիրք, աղասի թավադյան, հեղինակներ, գնաճ
ՀՀ–ում աշխատողների 25 %-ը 125 000 դրամից պակաս «կեղտոտ» աշխատավարձ է ստանում. Թավադյան
Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է ՀՀ աշխատավարձերի ոլորտում իրականացված վերլուծության արդյունքում բացահայտված հետաքրքիր փաստեր։
ՀՀ–ում գրանցած աշխատողների 50 %-ը 160 000 դրամից ցածր աշխատավարձ է ստանում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը` վկայակոչելով կայքում վերջերս գործարկված աշխատավարձերի հաշվիչի տվյալները։
«Բարձր աշխատավարձերը 2018թ–ից ի վեր շատացել են, բայց հիմնականում հարստացել են հարուստները։ Սա էլ բերել է նրան, որ միջին աշխատավարձը վերջին ժամանակահատվածում է՛լ ավելի է մեծացել։ 80 տոկոսի աշխատավարձերն այս 7-8 տարվա մեջ չեն փոխվել, մինչդեռ վերևի 20 տոկոսի աշխատավարձերը 2 անգամ ավելացել են»,– նշում է տնտեսագետը։
Ուսումնասիրության համաձայն` գրանցված աշխատողների 25 %-ը ՀՀ–ում 125 000 դրամից պակաս «կեղտոտ» աշխատավարձ է ստանում, որից հարկերը հանելուց հետո աշխատողին ընդամենը 87 000 դրամ գումար է մնում։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով`ՀՀ–ում միջին աշխատավարձը 2018 թվականին 180 000 դրամ էր, իսկ 2026թ–ի փետրվարի դրությամբ 296 000 դրամ է։
Թավադյանն արձանագրում է, որ այս տարիների ընթացքում մեր երկրում նաև բավական բարձր գնաճ է արձանագրվել։ Հետևաբար քաղաքացին 180 000 դրամով այս պահին ավելի քիչ ապրանք կարող է գնել, քան 2018 թ-ին։
«2018 թ-ից այս կողմ աշխատավարձերը գնաճով ճշգրտված չեն փոփոխվել, նույնիսկ ոլորտներ կան, որտեղ իջել են, ոլորտներ կան, որտեղ զգալի աճել են։ Եվ խնդիրը ոչ թե միջին և բարձր խավերի աշխատավարձերի ինդեքսավորումն է, որ այսպես թե այնպես շատ կազմակերպություններ որոշ ժամանակը մեկ 5 %-ով, 10 %-ով ավելացնում են, այլ հիմնականում նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման ահրաժեշտությունը (որը Հայաստանում 75 000 դրամ է), իսկ հարկերը, տուրքերը հանած` մոտավորապես 50 հազար դրամ։ Նվազագույն աշխատավարձը վերջին տարիներին ընդհանրապես չի բարձրացել, գնաճով չի ինդեքսավորվել»,– արձանագրում է Թավադյանը։
Խոսելով պետական համակարգում աշխատավարձերի ու հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց պարգևավճարների մասին` տնտեսագետն ընդգծում է, որ դրանց 80 %-ը բաշխվում է գործադիր իշխանության վերին էշելոնի և պատգամավորների միջև։
«Որպես պարզաբանում ներկայացվում է, որ ինչքան շատ հարկ են հավաքում, այդքան լավ են աշխատել։ Այսինքն` շեշտը դրվում է հարկահավաքության վրա։ Հարկահավաքությունը համարվում է հիմնական կրիտերիան, որով իրենք իրենց աշխատավարձերը և պարգևավճարները բարձրացնում են»,– նշում է տնտեսագետը` հավելելով, որ հավաքված հարկերն էլ աճում են մեծ մասամբ «հարկային տեռորի»` հարկերի բարձրացման արդյունքում։
Տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։