https://arm.sputniknews.ru/20260308/tsnvoghy-danaky-talis-e-asum-gna-inqd-harcerd-lutsir-inchpes-e-erekhan-darnum-hancagvorts-99576239.html
Ծնողը դանակը տալիս է, ասում. «Գնա ինքդ հարցերդ լուծիր». ինչպես է երեխան դառնում հանցագործ
Ծնողը դանակը տալիս է, ասում. «Գնա ինքդ հարցերդ լուծիր». ինչպես է երեխան դառնում հանցագործ
Sputnik Արմենիա
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը Sputnik Արմենիայի «Դե յուրե» հաղորդաշարի եթերում խոսել է անչափահասների շրջանում տարածված... 08.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-08T20:29+0400
2026-03-08T20:29+0400
2026-03-09T10:32+0400
երեխա
ծնող
հանցագործություն
դպրոց
տնօրեն
ուսուցիչ
աշակերտ
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66970425_0:50:1600:950_1920x0_80_0_0_5e3c6fd068d983072265a1ffb5874d4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. 2025թ–ի նոյեմբերից ուժի մեջ մտած «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքով կառավարությունն առաջիկայում պետք է սահմանի այն առարկաների ցանկը, որոնք երեխան իրավունք չի ունենա տանել կրթական, ուսումնական, մարզական կամ այլ հաստատություններ։ Sputnik Արմենիայի «Դե յուրե» հաղորդաշարի եթերում ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։«Օրինակ՝ բջջային հեռախոսը ինքնին թույլատրելի է, բայց բջջային հեռախոսով աշակերտը իրավունք չի ունենալու մտնել դասի։ Ցանկում կարող են լինել նաև կենցաղային տարբեր առարկաներ, որոնք երեխան առօրյայում, իր տանը կարող է ունենալ, բայց այդ առարկաներով իրավունք չի ունենա մտնել դպրոց կամ մարզական և այլ հաստատություններ»,– ասում է Թումասյանը` հավելելով, որ կարգավորումն ուղղված է անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունների նախականխմանը։Օրենսդրությունը լավն է, պրակտիկան` ոչԹումասյանի դիտարկմամբ` Հայաստանում ոլորտին վերաբերող օրենսդրությունը շատ ավելի լավն է, քան պրակտիկան։ Խնդիրը, ըստ նրա, մարդկային ռեսուրսներն ու մասնագիտական հատկանիշներն են։ Շատ դեպքերում նույնիսկ խնամակալության, հոգաբարձության մարմինների ներկայացուցիչներն են կայացնում ոչ պրոֆեսիոնալ, երբեմն էլ` իրարամերժ որոշումներ։«Ինչքան էլ մենք ունենանք լավ մասնագետներ, այդ մասնագետները միշտ զարգացման կարիք ունեն։ Երեխաները շատ դեպքերում ավելի արագ են զարգանում, քան մասնագետները, և մի քանի քայլ առաջ են լինում, և մասնագետը չի հասցնում ամեն ինչ դիտարկել։ Ավելին` եթե մենք ունենք «իքս» քանակությամբ լավ մասնագետներ, պետք են 10 «իքս» լավ մասնագետներ, որովհետև երեխաների հետ աշխատանքը պետք է լինի անհատական, և շատ դեպքերում այդ անհատական աշխատանքներն են փրկում իրավիճակը»,– նկատում է մասնագետը։Անչափահասների խնդիրները բազմաշերտ են. դպրոցներում կարգուկանոնի պատասխանատուն մանկավարժական կոլեկտիվն է, և երեխաների առօրյայի ճիշտ կազմակերպումը կարող է նախականխիչ ազդեցություն ունենալ։«Լինում են դեպքեր, երբ որոշակի կոնֆլիկտի ժամանակ ուսուցիչը զանգահարում է ծնողին և ասում. «ձեր երեխան այսպիսի վարքագիծ է դրսևորել», ծնողը ուղիղ ասում է. «ես եմ ասել, լավ եմ արել, ճիշտ եմ արել, այդպես էլ պետք է լինի»։ Մեկ այլ իրական դեպքում ծնողը դանակ էր տվել 17 տարեկան երեխային և ասել. «Գնա ինքդ քո հարցերը լուծի»։ Հենց այս դեպքով ծնողը ենթարկվել է քրեական պատասխանատվության, որովհետև, դանակը տրամադրելով երեխային, ինքն էլ համարվում է հանցագործ։ Նույն ձևով մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ ծնողը ավտոմեքենայի բանալիներն է տվել որդուն, որպեսզի նա վարի այդ ավտոմեքենան։ Միանշանակ, այս ծնողը ևս ենթակա է քրեական պատասխանատվության»,– պատմում է Թումասյանը։Նրա խոսքով` ՀՀ օրենսդրությունը հստակ ամրագրում է ծնողների պարտականությունները և դրանց չկատարման դեպքում պատասխանատվություն սահմանում։Օրինակ, եթե ծնողը երեխայի մեջ հատուկ ենթամշակույթ չի սերմանել, բայց և չի զբաղվել երեխայի դաստիարակությամբ, ենթակա է վարչական պատասխանատվության, իսկ եթե դա երեխայի առողջական վիճակի վատթարացման է հանգեցրել` քրեական պատասխանատվություն։«Այսինքն՝ եթե երեխայի առողջության վրա այդ ծնողի անգործությունը չի ազդել, դա զանցանք է։ Եթե ազդել է, հանցանք է»,– նշում է մասնագետը։Քրեական հանցագործության դեպքում դիտարկվում է ծանրության աստիճանը և բնույթը։ Սպանության, առողջությանը, ծանր կամ միջին վնաս պատճառելու, ավազակության, գողության, կողոպուտի դեպքում պատասխանատվությունը հաշվարկվում է 14 տարեկանից սկսած։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ քիչ չեն իրավիճակները, երբ այդօրինակ հանցագործությունները կատարում են 14 տարին չլրացած անձինք։ Դավիթ Թումասյանն այստեղ օրենսդրության վերանայման կարիք է տեսնում։Դպրոցի տնօրենը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել աշակերտների ծեծկռտուքի պատճառովԻնչ վերաբերում է ուսումնական հաստատություններում լայնորեն տարածված ծեծի և նույնիսկ դանակահարության դեպքերին, Թումասյանն արձանագրում է, որ շատ հաճախ պատասխանատվությունից խուսափելու համար տնօրեններն ու ուսուցիչները արդարանում են, թե դեպքը տեղի է ունեցել դասերից հետո, դպրոցի պատերից դուրս։ Բայց դա, մեր զրուցակցի պնդմամբ, արդարացում չէ։«Շատ դեպքերում դպրոցների տնօրենները չգիտեն, որ իրենք հանդիսանում են պաշտոնատար անձինք` որպես ՀՈԱԿ–ի կամ ՊՈԱԿԻ տնօրեն, կամ պետական այլ կազմակերպության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձ։ Իսկ դա Քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն համարվում է պաշտոնատար անձ և պաշտոնեական լիազորությունների չկատարում»,– նշում է Թումասյանը։1 ապտակը զանցանք, 2 –ը` հանցանքԻնչ վերաբերում է երեխաների միջև դպրոցում տեղի ունեցող վիճաբանությունների, ծեծի դեպքերին, այս հարցում ևս Քրեական օրենսգիրքը հստակ սահմանումներ է տալիս. եթե երեխան դասընկերոջը մեկ հարված է հասցրել, դա հանցանք չէ, եթե 2 և ավելի անգամ է հարվածել, դա արդեն Քրեական օրենսգրքի 195 հոդվածով նախատեսված հանցագործություն է։ Ընդ որում, եթե հարվածողի 16 տարին լրացած է, նա ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Եթե ոչ, պատասխանատվություն նախատեսված չէ։ Բայց քննության ընթացքում հաշվի է առնվում նաև դիտավորության առկայությունը, հասցված վնասի չափը և մի շարք այլ հանգամանքներ ևս։Թեմայի վերաբերյալ այլ հետաքրքիր մանրամասներ կարող եք լսել Դավիթ Թումասյանի հետ հարցազրույցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66970425_78:0:1499:1066_1920x0_80_0_0_e342902b6afaa2c20449b98290eda687.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
երեխա, ծնող, հանցագործություն, դպրոց, տնօրեն, ուսուցիչ, աշակերտ, հեղինակներ
երեխա, ծնող, հանցագործություն, դպրոց, տնօրեն, ուսուցիչ, աշակերտ, հեղինակներ
Ծնողը դանակը տալիս է, ասում. «Գնա ինքդ հարցերդ լուծիր». ինչպես է երեխան դառնում հանցագործ
20:29 08.03.2026 (Թարմացված է: 10:32 09.03.2026) Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը Sputnik Արմենիայի «Դե յուրե» հաղորդաշարի եթերում խոսել է անչափահասների շրջանում տարածված հանցագործություններից։ Նաև նշել է, թե որ դեպքերում են հանցագործ համարվում ծնողն ու դպրոցի տնօրենը կամ ուսուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. 2025թ–ի նոյեմբերից ուժի մեջ մտած «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքով կառավարությունն առաջիկայում պետք է սահմանի այն առարկաների ցանկը, որոնք երեխան իրավունք չի ունենա տանել կրթական, ուսումնական, մարզական կամ այլ հաստատություններ։ Sputnik Արմենիայի «Դե յուրե» հաղորդաշարի եթերում ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
«Օրինակ՝ բջջային հեռախոսը ինքնին թույլատրելի է, բայց բջջային հեռախոսով աշակերտը իրավունք չի ունենալու մտնել դասի։ Ցանկում կարող են լինել նաև կենցաղային տարբեր առարկաներ, որոնք երեխան առօրյայում, իր տանը կարող է ունենալ, բայց այդ առարկաներով իրավունք չի ունենա մտնել դպրոց կամ մարզական և այլ հաստատություններ»,– ասում է Թումասյանը` հավելելով, որ կարգավորումն ուղղված է անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունների նախականխմանը։
Օրենսդրությունը լավն է, պրակտիկան` ոչ
Թումասյանի դիտարկմամբ` Հայաստանում ոլորտին վերաբերող օրենսդրությունը շատ ավելի լավն է, քան պրակտիկան։ Խնդիրը, ըստ նրա, մարդկային ռեսուրսներն ու մասնագիտական հատկանիշներն են։ Շատ դեպքերում նույնիսկ խնամակալության, հոգաբարձության մարմինների ներկայացուցիչներն են կայացնում ոչ պրոֆեսիոնալ, երբեմն էլ` իրարամերժ որոշումներ։
«Ինչքան էլ մենք ունենանք լավ մասնագետներ, այդ մասնագետները միշտ զարգացման կարիք ունեն։ Երեխաները շատ դեպքերում ավելի արագ են զարգանում, քան մասնագետները, և մի քանի քայլ առաջ են լինում, և մասնագետը չի հասցնում ամեն ինչ դիտարկել։ Ավելին` եթե մենք ունենք «իքս» քանակությամբ լավ մասնագետներ, պետք են 10 «իքս» լավ մասնագետներ, որովհետև երեխաների հետ աշխատանքը պետք է լինի անհատական, և շատ դեպքերում այդ անհատական աշխատանքներն են փրկում իրավիճակը»,– նկատում է մասնագետը։
Անչափահասների խնդիրները բազմաշերտ են. դպրոցներում կարգուկանոնի պատասխանատուն մանկավարժական կոլեկտիվն է, և երեխաների առօրյայի ճիշտ կազմակերպումը կարող է նախականխիչ ազդեցություն ունենալ։
Բայց երեխայի դաստիարակության ու վարքագծի թիվ մեկ պատասխանատուն ծնողն է, հետևաբար, օրենսդիրը նույնիսկ քրեական պատասխանատվություն (Քրեական օրենսգրքի 236 հոդված) է նախատեսել այն ծնողների համար, ովքեր երեխայի մոտ կձևավորեն հակում դեպի քրեական ենթամշակույթը և առիթ կդառնան անչափահասի կողմից հանցագործության կատարման։
«Լինում են դեպքեր, երբ որոշակի կոնֆլիկտի ժամանակ ուսուցիչը զանգահարում է ծնողին և ասում. «ձեր երեխան այսպիսի վարքագիծ է դրսևորել», ծնողը ուղիղ ասում է. «ես եմ ասել, լավ եմ արել, ճիշտ եմ արել, այդպես էլ պետք է լինի»։ Մեկ այլ իրական դեպքում ծնողը դանակ էր տվել 17 տարեկան երեխային և ասել. «Գնա ինքդ քո հարցերը լուծի»։ Հենց այս դեպքով ծնողը ենթարկվել է քրեական պատասխանատվության, որովհետև, դանակը տրամադրելով երեխային, ինքն էլ համարվում է հանցագործ։ Նույն ձևով մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ ծնողը ավտոմեքենայի բանալիներն է տվել որդուն, որպեսզի նա վարի այդ ավտոմեքենան։ Միանշանակ, այս ծնողը ևս ենթակա է քրեական պատասխանատվության»,– պատմում է Թումասյանը։
Նրա խոսքով` ՀՀ օրենսդրությունը հստակ ամրագրում է ծնողների պարտականությունները և դրանց չկատարման դեպքում պատասխանատվություն սահմանում։
Օրինակ, եթե ծնողը երեխայի մեջ հատուկ ենթամշակույթ չի սերմանել, բայց և չի զբաղվել երեխայի դաստիարակությամբ, ենթակա է վարչական պատասխանատվության, իսկ եթե դա երեխայի առողջական վիճակի վատթարացման է հանգեցրել` քրեական պատասխանատվություն։
«Այսինքն՝ եթե երեխայի առողջության վրա այդ ծնողի անգործությունը չի ազդել, դա զանցանք է։ Եթե ազդել է, հանցանք է»,– նշում է մասնագետը։
Քրեական հանցագործության դեպքում դիտարկվում է ծանրության աստիճանը և բնույթը։ Սպանության, առողջությանը, ծանր կամ միջին վնաս պատճառելու, ավազակության, գողության, կողոպուտի դեպքում պատասխանատվությունը հաշվարկվում է 14 տարեկանից սկսած։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ քիչ չեն իրավիճակները, երբ այդօրինակ հանցագործությունները կատարում են 14 տարին չլրացած անձինք։ Դավիթ Թումասյանն այստեղ օրենսդրության վերանայման կարիք է տեսնում։
Դպրոցի տնօրենը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել աշակերտների ծեծկռտուքի պատճառով
Ինչ վերաբերում է ուսումնական հաստատություններում լայնորեն տարածված ծեծի և նույնիսկ դանակահարության դեպքերին, Թումասյանն արձանագրում է, որ շատ հաճախ պատասխանատվությունից խուսափելու համար տնօրեններն ու ուսուցիչները արդարանում են, թե դեպքը տեղի է ունեցել դասերից հետո, դպրոցի պատերից դուրս։ Բայց դա, մեր զրուցակցի պնդմամբ, արդարացում չէ։
«Շատ դեպքերում դպրոցների տնօրենները չգիտեն, որ իրենք հանդիսանում են պաշտոնատար անձինք` որպես ՀՈԱԿ–ի կամ ՊՈԱԿԻ տնօրեն, կամ պետական այլ կազմակերպության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձ։ Իսկ դա Քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն համարվում է պաշտոնատար անձ և պաշտոնեական լիազորությունների չկատարում»,– նշում է Թումասյանը։
1 ապտակը զանցանք, 2 –ը` հանցանք
Ինչ վերաբերում է երեխաների միջև դպրոցում տեղի ունեցող վիճաբանությունների, ծեծի դեպքերին, այս հարցում ևս Քրեական օրենսգիրքը հստակ սահմանումներ է տալիս. եթե երեխան դասընկերոջը մեկ հարված է հասցրել, դա հանցանք չէ, եթե 2 և ավելի անգամ է հարվածել, դա արդեն Քրեական օրենսգրքի 195 հոդվածով նախատեսված հանցագործություն է։ Ընդ որում, եթե հարվածողի 16 տարին լրացած է, նա ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Եթե ոչ, պատասխանատվություն նախատեսված չէ։ Բայց քննության ընթացքում հաշվի է առնվում նաև դիտավորության առկայությունը, հասցված վնասի չափը և մի շարք այլ հանգամանքներ ևս։
Թեմայի վերաբերյալ այլ հետաքրքիր մանրամասներ կարող եք լսել Դավիթ Թումասյանի հետ հարցազրույցում։