https://arm.sputniknews.ru/20260416/irann-uzum-e-amn-in-ev-israjelin-pataskhanatvutjan-entarkel-ghekavarnerin-spanelu-hamar-101037441.html
Իրանն ուզում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել ղեկավարներին սպանելու համար
Իրանն ուզում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել ղեկավարներին սպանելու համար
Sputnik Արմենիա
Բաղայիի խոսքով` ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացրածը միջազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է։ 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T13:55+0400
2026-04-16T13:55+0400
2026-04-16T13:55+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
պատերազմ
իսմայիլ բաղայի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_343b82c72684f881b7f6c248e4081fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իրանն ուզում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Իրանի ղեկավարության սպանության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։«Մենք պետք է անենք դա։ Եվ կարծում եմ, ոչ միայն Իրանը, այլև ամբողջ միջազգային հանրությունն է խնդրում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ», – ասել է Բաղային։Նրա խոսքով` ընդհանուր (1949 թվականի Ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների համար – խմբ.) 1-ին հոդվածի համաձայն, բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և ստիպել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_6f1a3668ef9babeca6e70549e4d30784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ, իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ, իսմայիլ բաղայի
Իրանն ուզում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել ղեկավարներին սպանելու համար
Բաղայիի խոսքով` ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացրածը միջազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իրանն ուզում է ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Իրանի ղեկավարության սպանության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք պետք է անենք դա։ Եվ կարծում եմ, ոչ միայն Իրանը, այլև ամբողջ միջազգային հանրությունն է խնդրում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ», – ասել է Բաղային։
Նրա խոսքով` ընդհանուր (1949 թվականի Ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների համար – խմբ.) 1-ին հոդվածի համաձայն, բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և ստիպել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը։
«Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կատարված վայրագությունները խախտում են այս սկզբունքները, կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները պետք է կոչ անեն, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատվության ենթարկվեն», – հավելել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա
հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը
հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կալանել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: