https://arm.sputniknews.ru/20260416/irani-khvorhrdarany-hvormuzi-neghucic-stacvvogh-ekamutnery-gnahatum-e-1015-mlrd-dvolar-zlm-101060155.html
Իրանի խորհրդարանը Հորմուզի նեղուցից ստացվող եկամուտները գնահատում է 10–15 մլրդ դոլար. ԶԼՄ
Իրանի խորհրդարանը Հորմուզի նեղուցից ստացվող եկամուտները գնահատում է 10–15 մլրդ դոլար. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իրանցի պատգամավորի խոսքով` օրինագիծը նպատակ ունի նաև ամրապնդել իրանական ազգային արժույթը։ 16.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-16T20:04+0400
2026-04-16T20:04+0400
2026-04-16T20:05+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
բանակցություններ
իսրայել
ամն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100768465_0:115:1500:959_1920x0_80_0_0_338acdda5f4e204001c1223261c49f95.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Իրանի խորհրդարանը Հորմուզի նեղուցի «կառավարումից» երկրի ստացած եկամուտները գնահատում է 10-15 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի օրենսդիր մարմնի նախագահության անդամին:Գործակալությունը նշում է, որ նա մեկնաբանում էր Հորմուզի նեղուցի կառավարման մասին իրանական օրինագծի մանրամասները, որը նախատեսում է նեղուցում նավագնացության համար տուրքերի գանձում:Նրա խոսքով՝ օրինագիծը նպատակ ունի նաև ամրապնդել իրանական ազգային արժույթը՝ ռիալը, որով օտարերկրյա նավերը երկու եղանակով պետք է վճարեն Հորմուզի նեղուցով անցնելու համար․ կա՛մ Իրանում «սեփական գրասենյակների» միջոցով, կա՛մ օգտվելով իրանական բանկային համակարգից։Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
իսրայել
ամն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100768465_166:0:1445:959_1920x0_80_0_0_255ed398edc1be81a32b70e040d8cb52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, բանակցություններ, իսրայել, ամն, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, բանակցություններ, իսրայել, ամն, մերձավոր արևելք
Իրանի խորհրդարանը Հորմուզի նեղուցից ստացվող եկամուտները գնահատում է 10–15 մլրդ դոլար. ԶԼՄ
20:04 16.04.2026 (Թարմացված է: 20:05 16.04.2026) Իրանցի պատգամավորի խոսքով` օրինագիծը նպատակ ունի նաև ամրապնդել իրանական ազգային արժույթը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Իրանի խորհրդարանը Հորմուզի նեղուցի «կառավարումից» երկրի ստացած եկամուտները գնահատում է 10-15 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի օրենսդիր մարմնի նախագահության անդամին:
«Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության կառավարումից և կարգավորումից ստացվող ընթացիկ եկամուտները գնահատվում են 10-15 միլիարդ դոլար»–հայտնել է պատգամավորը, որի խոսքերը մեջբերված են գործակալության Telegram-ալիքում:
Գործակալությունը նշում է, որ նա մեկնաբանում էր Հորմուզի նեղուցի կառավարման մասին իրանական օրինագծի մանրամասները, որը նախատեսում է նեղուցում նավագնացության համար տուրքերի գանձում:
Նրա խոսքով՝ օրինագիծը նպատակ ունի նաև ամրապնդել իրանական ազգային արժույթը՝ ռիալը, որով օտարերկրյա նավերը երկու եղանակով պետք է վճարեն Հորմուզի նեղուցով անցնելու համար․ կա՛մ Իրանում «սեփական գրասենյակների» միջոցով, կա՛մ օգտվելով իրանական բանկային համակարգից։
Հիշեցնենք` Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը
հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կանգնեցնել բոլոր այն նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: