00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թե՛ ՀՀ–ն, թե՛ ԱՄՆ–ն ուզում են ամենասեղմ ժամկետներում իրականացնել TRIPP–ը. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ նախորդ օրերին ամերիկյան կողմի հետ քննարկել են էլեկտրահաղորդման գծերի կառուցումը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված գործընթացները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են. թե՛ Հայաստանը, թե՛ ԱՄՆ–ն այն ամենասեղմ ժամկետներում իրականացնելու ցանկություն ունեն։ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի հեճուկս մեր մտավախությունների՝ ԱՄՆ-ից բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ TRIPP նախագիծը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առաջնահերթություն ԱՄՆ-ի համար»,– ընդգծեց վարչապետը։
Նա տեղեկացրեց, որ նախորդ օրերին ամերիկյան կողմի հետ քննարկել են էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը։
«Քանի որ պրոցեսները հասունացած են, հասունանում են, և անկասկած է թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ–ի մոտեցումը ծրագրի նկատմամբ որպես բացարձակ առաջնահերթություն»,– ընդգծեց Փաշինյանը` ավելացնելով, որ նախագծի նկատմամբ նույնպիսի շահագրգռվածություն ունի նաև Ադրբեջանը։
Հիշեցնենք` մարտի 12–ին ՀՀ կառավարության նիստից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների ֆոնին ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար «Թրամփի ուղի» նախագիծն այս պահին առաջնահերթությունների մեջ չէ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0