https://arm.sputniknews.ru/20260312/amni-hamar-trampi-ughi-nakhagitsn-ajs-pahin-arajnahertutjun-che-pashinjan-99757118.html
ԱՄՆ–ի համար «Թրամփի ուղի» նախագիծն այս պահին առաջնահերթություն չէ. Փաշինյան
ԱՄՆ–ի համար «Թրամփի ուղի» նախագիծն այս պահին առաջնահերթություն չէ. Փաշինյան
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Արդյունքում, բազմաթիվ նախագծեր մնացել են առկախված։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T13:13+0400
2026-03-12T13:13+0400
2026-03-12T13:19+0400
ամն
թրամփի ուղի (tripp)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92149770_0:72:1600:972_1920x0_80_0_0_5233b6be0d292590582b99a4b1fdedf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների ֆոնին ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար «Թրամփի ուղի» նախագիծն այս պահին առաջնահերթությունների մեջ չէ։ ՀՀ կառավարության նիստից հետո այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` արդյոք տեղի ունեցող իրադարձությունները կազդեն ու կհետաձգեն «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:ՀՀ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի. Փաշինյան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/09/92149770_115:0:1536:1066_1920x0_80_0_0_d35b497ce7474f73fc561c24420d797b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան
ամն, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան
ԱՄՆ–ի համար «Թրամփի ուղի» նախագիծն այս պահին առաջնահերթություն չէ. Փաշինյան
13:13 12.03.2026 (Թարմացված է: 13:19 12.03.2026) ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Արդյունքում, բազմաթիվ նախագծեր մնացել են առկախված։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների ֆոնին ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար «Թրամփի ուղի» նախագիծն այս պահին առաջնահերթությունների մեջ չէ։ ՀՀ կառավարության նիստից հետո այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` արդյոք տեղի ունեցող իրադարձությունները կազդեն ու կհետաձգեն «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը։
«Տեսնում եք` ինչ է կատարվում ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա, իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,– նշեց նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: